News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարշավայում Լեհաստանի ազգային կրթության նախարարության մոտ մի քանի հազար ուսուցիչ բողոքի ակցիա է անցկացնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Երկու շաբաթ առաջ լեհ ուսուցիչները անժամկետ  գործադուլ էին հայտարարել: Նրանց հիմնական պահանջը 1000 զլոտով (մոտ 260 դոլար) աշխատավարձի բարձրացումն է: Իրավիճակը բարդանում է նրանով, որ ապրիլի 10-ից Լեհաստանում դպրոցական քննություններ են:

Միեւնույն ժամանակ, շատ դպրոցներում, որտեղ քննություններ են ընթանում, ուսուցիչները շարունակում են գործադուլ անել, իսկ հանձնաժողովը ստիպված են եղել ձեւավորել մանկավարժական կրթությամբ կամավորներից:

Ազգային կրթության նախարարության դիմաց՝ Շուխայի ծառուղում բեմ են տեղադրել, ձայնն ուժեղացնող սարքավորումներ բերել: Լեհաստանի տարբեր շրջաններից մի քանի հազար մարդ է եկել բողոքի ակցիային մասնակցելու համար: Դատելով պաստառներից՝ նրանք Կրակովի, Զաբժայի, Բելոստոկի, Գդանսկի ներկայացուցիչներ են:

Առաջիկայում արհմիությունները պետք է որոշեն, թե ինչ անել գործադուլի հետ՝ շարունակել, թե դադարեցնել:

Լեհ ուսուցիչների միության ղեկավար Սլավոմիր Բրոնյաժը խոստովանում է, որ ուսուցիչների  միջավայրը շատ բաժանված է. առաջին հերթին, գործադուլի օրերի համար աշխատավարձ չվճարելու պատճառով, եւ երկրորդ` շատ ուսուցիչներ մտահոգվում են, որ քննությունների տապալման  պատճառով կարող են տուժել երեխաները:

Լեհ ուսուցիչների միության տվյալներով, գործադուլին մասնակցում են դպրոցների գրեթե 75 տոկոսը: Ինչպես հաղորդում է Լեհաստանի ազգային կրթության նախարարությունը, գործադուլին միացել են կրթական հաստատությունների 50 տոկոսը:

Լեհաստանի կառավարությունը անընդհատ   բանակցում է արհմիությունների հետ` ձգտելով կանխել քննությունների տապալումը: Փոխվարչապետ Բեատա Շիդլոն նշանակվել է բանակցող կողմերի ղեկավար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ