News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան իշխանություններն արգելել են Չեչնիայի կառավարության ղեկավար Մուսլիմ Խուչիեւի մուտքը երկիր։ Ինչպես ասվում է Պետդեպի ապրիլի 25-ի հայտարարության մեջ, պատժամիջոցները տարածվում են նաեւ Խուչիեւի կնոջ՝ Սապիյատ Շաբազովայի վրա՝ հայտնում է «Իզվեստիա»-ն։

Որպես նման միջոցառման պատճառ, ամերիկյան իշխանությունները նշել են «մարդու իրավունքների կոպիտ խախտումները»։

Սրա հետ կապված՝ Վաշինգտոնը Մոսկվային կոչ է արել պատասխանատվության ենթարկել Խուչիեւի  եւ այլ պաշտոնատար անձանց, որոնք մասնակից են Չեչնիայում մարդու իրավունքների խախտումներին»։

2018թ․ դեկտեմբերի 21-ին ԵԱՀԿ-ն Չեչնիայում մարդու իրավունքների հնարավոր խախտումների մասին զեկույց էր ներկայացրել։

Չեչնիայի իշխանություններն այդ մեղադրանքները համարում են կանխակալ եւ անհիմն։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ