News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բելգրադը պետք է ճանաչի Կոսովոյի ինքնահռչակ հանրապետությունը, հրաժարվի երկակի ինքնիշխանության գաղափարից երկրամասի սերբերով բնակեցված հյուսիսում եւ Պրիշտինային տա սերբական մունիցիպալիտետների մի մասը, ասել է Կոսովոյի «նախագահ» Հաշիմ Տաչին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Երկուշաբթի Բեռլինում տեղի ունեցավ Արեւմտյան Բալկանների պետությունների ոչ ֆորմալ գագաթաժողովը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ։ Հրավիրված էին Ալբանիայի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սերբիայի, Չեռնոգորիայի եւ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ղեկավարությունների ներկայացուցիչները։ Հանդիպումն ընթացավ փակ դռների հետեւում եւ տեւեց մի քանի ժամ։

«Սերբիան պետք է ճանաչի Կոսովոյի անկախությունը եւ մի կողմ թողնի մեր ինքնիշխանության հարցը։ Պահանջները եւ երազանքները, թե Կոսովոյի հյուսիսում կարող է ստեղծվել Սերբական համայնքների ընկերակցություն՝ գործադիր իշխանությամբ, Բոսնիա-Հերցեգովինայում Սերբիայի Հանրապետության մոդելով, երբեք տեղի չի ունենա։ Չի կարող լինել երկու Գերմանիայի մոդել, անգամ երկակի ինքնիշխանությամբ»,- գրել է Տաչին Ֆեյսբուքում։

Կոսովոյի «նախագահը» նաեւ հիշեցրել է, որ Պրիշտինան ցանկանում է միավորել կենտրոնական Սերբիայում մունիցիպալիտետները, որտեղ զգալիորեն շատ է ալբանացի բնակչությունը։

«Կոսովոն շահագրգռված է ալբանացիների ակնկալիքների իրականացմամբ, որոնք ապրում են Պրեշեւյան հովտում։ Կոսովոն նաեւ պատրաստ է համապարփակ համաձայնագրի Սերբիայի հետ միջպետական հարաբերությունների մասին»,- ընդգծել է նա։

Ըստ Տաչիի՝ Բելգրադի եւ Պրիշտինայի երկխոսության շարունակումը հնարավոր է սերբական կողմի զիջումների դեպքում, իսկ արդյունքը պետք է լինի համապարփակ համաձայնագրի ստորագրումը հարաբերությունների կարգավորման մասին՝ «փոխադարձ ճանաչմամբ»։

Տաչին, սակայն, առայժմ հրաժարվել է հանել կոսովյան ալբանացիների կողմից նոյեմբերին կենտրոնական Սերբիայից բերվող ապրանքների վրա դրված 100 տոկոս տուրքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ