News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի Arab News իշխանամետ թերթն ԱՄՆ-ին կոչ է արել «վիրաբուժական հարվածներ» հասցնել՝ ի պատասխան Իրանի սպառնալիքների:

Հրապարկման մեջ ասվում է, որ սաուդական նավթային լցանավերի միջադեպից հետո հաջորդ քայլը դա պետք է լինի:

Հրապարակման հեղինակները կարծում են, որ խաղաղ բնակիչների դեմ քիմիական զենքի կիրառման կասկածանքով Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի ավիահարվածները «նախադեպ են ստեղծել»:

«Պարզ է, որ ամերիկյան պատժամիջոցները տեղ չեն հասնում, առավել հզոր հարված է պետք»,- գործակալությունը հոդվածից մի հատված է մեջբերում:

Թերթը հրատարակողը Saudi Research and Marketing Group ընկերությունն է, որը երկար ժամանակ ղեկավարվում էր թագավոր Սալմանի որդիների կողմից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ