Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»՝ հայտարարելով, որ եվրոպական կառույցները իբր լռության են մատնում կոռուպցիայի դեպքերը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ալիևն այս հայտարարությունն արել է Բաքվում միջազգային համաժողովների մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։
«Եվրոպական խորհրդարանը կոռուպցիոներների որջ է։ Ես դա ասում եմ ամբողջ պատասխանատվությամբ․ Եվրոպական խորհրդարանը կոռուպցիոներների որջ է»,- ասել է նա։
Որպես օրինակ Ալիևը նշել է Եվրոպական խորհրդարանի նախկին փոխնախագահի հետ կապված գործը՝ հայտարարելով, որ նրա տնից իբր առգրավվել են միլիոնավոր դոլարներով լի ճամպրուկներ, սակայն այդ գործը, Ադրբեջանի նախագահի պնդմամբ, «կոծկվել է»։





























