Եմենի հութիների արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ Բաբ էլ-Մանդեբի նեղուցում նավագնացությունը շարունակում է անվտանգ մնալ՝ մեղադրելով Սաուդյան Արաբիային այդ շրջանում իրավիճակի վերաբերյալ «միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերի» մեջ։
Հութիների վերահսկողության տակ գտնվող Saba լրատվական գործակալության հրապարակած հայտարարության մեջ արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է նաև, որ խմբավորումն իրավունք ունի հարվածներ հասցնելու «Սաուդյան Արաբիայի թշնամական ռազմական օբյեկտներին»։
«Եթե աշխարհը ցանկանում է կայունություն և հանգստություն տարածաշրջանում, ապա պետք է Սաուդյան Արաբիային ասի. «Բավական է միջամտեք Եմենի գործերին»»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հութիները հայտարարել էին, որ մտադիր են Բաբ էլ-Մանդեբի նեղուցում արգելափակել միայն Սաուդյան Արաբիային պատկանող նավերը։ Նրանց պնդմամբ՝ այլ երկրների նավերը կարող են անարգել անցնել նեղուցով։





























