News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունաստանը դատապարտել է Թուրքիայի ապօրինի գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում եւ պահանջել դադարեցնել դրանք, ասել է արտգործնախարար Յորգոս Կատրունգալոսը թուրք գործըներ Մեւլութ Չավուշօղլուի հետ Հելսինկիում հանդիպումից հետո, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ես կտրուկ դատապարտեցի Թուրքիայի միակողմանի ապօրինի գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում եւ պահանջեցի դադարեցնել դրանք»,- ասել է Կատրունգալոսը։ «Միեւնույն ժամանակ, սակայն, մենք քննարկեցինք Էգեյան ծովում լարվածության թուլացման, մեր օդային տարածքի խախտման դադարեցման անհրաժեշտությունը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ այս հարցով, ինչպես պայմանավորվել են երկու երկրների ղեկավարները Հունաստանի վարչապետի՝ փետրվարին Թուրքիա կատարած այցելության ժամանակ, որոշվել է բանակցություններ սկսել զինվորականների միջեւ վստահության ամրապնդման միջոցների վերաբերյալ։ «Եվ մենք նորից հաստատեցինք այդ խմբերի աշխատանքն սկսելու անհրաժեշտությունը, որոնք կհանդիպեն երկուշաբթի Աթենքում»,- ասել է արտգործնախարարը։

Նրա խոսքով՝ հանդիպման գլխավոր նպատակը լարվածության թուլացումն էր Էգեյան ծովում, որպեսզի տեղի չունենա միջադեպ, որը չի ցանկանում կողմերից ոչ մեկը։

Անկարան ավելի վաղ «Ֆաթիհ» հորատանավն էր ուղարկել Կիպրոսի ԲՏԳ, որտեղ գազի հանքավայրեր կան։ Թուրքիան կարծում է, որ իրավունք ունի շրջանի բնական հարստությունների հանդեպ։

Թուրքիան հայտարարում է, որ չի փոխում դիրքորոշումը մայրցամաքային ծովային շելֆի վերաբերյալ Արեւելյան Միջերկրածովում 2004 թվականից, ընդ որում՝ «կշարունակի պաշտպանել կիպրոսցի թուրքերի իրավունքները այնքան ժամանակ, քանի դեռ հունական կողմը Կիպրոսում նրանց չի ներառի ածխաջրածինների հանքավայրերի վերաբերյալ որոշումներ ընդունելու հարցում եւ չի դադարեցնի միակողմանի գործունեությունն» այդ ոլորտում։

Եվրամիությունը մինչ այդ աջակցում էր Կիպրոսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ