News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ը պահանջել է միջազգային հանրությունից ձեւավորել կոշտ դիրքորոշում Իրանի նկատմամբ եւ արգելել նրան «տարածել քաոս», հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով ԱԳՆ-ի թվիթերյան էջին:

«Մենք պահանջում ենք միջազգային հանրությունից ձեւավորել կոշտ դիրքորոշում իրանյան ռեժիմի նկատմամբ արգելելու նրան տարածել քաոս ամբողջ աշխարհում: Իրանի ռեժիմը չի նպաստում տարածաշրջանում  անվտանգության եւ կայունության հաստատմանը»,-հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ Ադիլ ալ-Ջուբեյրան:

Ալ-Ջուբեյրայի խոսքով, Իրանը կարող է վերացնել տարածաշրջանում պատերազմի վտանգը՝ պահպանելով միջազգային իրավունքը, դադարենցելով միջամտությունը տարածաշրջանում մյուս երկրների ներքին գործերին, դադարելով սատարել ահաբեկչական խմբավորումների եւ զարգացնել հրթիռային ու միջուկային ծրագրեր:

Ավելի վաղ սուդյան թագավորը առաջարկել է մայիսի 30-ին անցկացնել արտահերթ արաբական գագաթնաժողով Իրանի հետ հարաբերությունների սրացման ֆոնին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ն Իրանի շուրջ իրավիճակի սրման ֆոնին կենտրոնացրել է Պարսից ծոցում եւ դրա մոտակայքում առնվազն յոթ ռազմանավեր եւ տեղակայել Patriot զենիթահրթիռային համալիրներ: Ինչպես պարզաբանել են Պենտագոնում, այդպիսի պատասխանն ուղղված է «Իրանի բարձր պատրաստվածությանն անցկացնելու հարձակողական գործողություններ ԱՄՆ-ի դեպ եւ պաշտպանելու իր շահերը»: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի խուսափել Իրանի հետ պատերազմից: Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ պատերազմել ԱՄՆ-ի հետ, սակայն շարունակելու է հակազդել Վաշինգտոնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ