News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը ԵՄ-ին կոչ է արել թույլ չտալ, որ Թուրքիան կամայականություններ կատարի Կիպրոսի  բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ)՝ կապված այնտեղ «Ֆաթիհ» հորատող նավի օգնությամբ որոնողահետախուզական աշխատանքներ կատարելու Անկարայի մտադրության հետ։ Այս մասին Հունաստանի նախագահն ասել է երկուշաբթի երեկոյան ԵՄ Brexit-ի գծով գլխավոր բանակցող Միշել Բարնիեի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Պավլոպուլոսը շնորհակալություն է հայտնել Բարնիեին նրա դիրքորոշման համար Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանության եւ, մասնավորապես, Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտուն վերաբերող հարցում։ «Այս դեպքում պաշտպանելով Կիպրոսին՝ դուք փաստորեն պաշտպանել եք միջազգային իրավունքը եւ, մասնավորապես, ծովային իրավունքը»,- ասել է Պավլոպուլոսը եվրոպացի բանակցողին՝ նշելով, որ «Թուրքիայից պահանջվում է ինքնին հասկանալին՝ միջազգային իրավունքի լիակատար հարգում, որովհետեւ դրանից է կախված նրա եվրոպական հեռանկարը»։

«Կարեւոր է, որ դուք լիովին հասկանում եք այն փաստը, որ միջազգային օրինականության հարգումը Կիպրոսի պարագայում հսկայական նշանակություն ունի, որովհետեւ եթե մենք թույլ տանք Թուրքիայի կամայականությունը, ապա մենք կարող ենք չափազանց վտանգավոր բացասական նախադեպ ստեղծել։ Վերջապես, բոլորին քաջ հայտնի է, որ Կիպրոսի ԲԳՏ-ն նաեւ Եվրամիության ԲԳՏ-ն է, եւ, պաշտպանելով Կիպրոսին՝ դուք, փաստորեն, պաշտպանել եք միջազգային լեգիտիմությունը եւ եվրոպական օրենքները»,- ընդգծել է Հունաստանի նախագահը՝ դիմելով Բերնիեին։

Իր հերթին, Բերնիեն, անդրադառնալով Կիպրոս կատարած իր այցին եւ այնտեղ երկուշաբթի անցկացրած  հանիպումներին, ասել է, որ նա համերաշխ է Կիպրոսի հետ «Կիպրոսյան ԲՏԳ-ում թուրքական կամայականության հարցում»։

Անկարայի գործողությունները Կիպրոսի ջրերում

Անկարան, որը վիճարկում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները, մայիսի 4-ին կիպրոսյան ԲԳՏ է ուղարկել «Ֆաթիհ» հորատանավը։ Թուրքիան հայտարարում է, որ հորատումը կտեւի չորս ամիս, եւ սպառնում է այդ շրջան ուղարկել երկրորդ հորատանավը։ Հունաստանի ԱԳՆ-ն Անկարայից պահանջել է դուրս բերել «Ֆաթիհը» կիպրոսյան ջրերից եւ ընդգծել է, որ «մշտական կապ է պահում Կիպրոսի Հանրապետության, նրա ԵՄ գործընկերների եւ դաշնակիցների հետ հետագա գործողությունների համակարգման ուղղությամբ»։

Ծովային շելֆում եւ Կիպրոսի ԲՏԳ-ում հայտնաբերվել են բնական գազի հանքավայրեր։ 2011-ին ամերիկյան Noble Energy ընկերությունը, մասնավորապես, հայտնաբերել էր «Աֆրոդիտե» հանքավայրը, որի պաշարները գնահատվում են մոտ 140 մլրդ խորանարդ մետր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ