News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարկավոր է ողջ դատական համակարգի վեթինգ անցկացնել՝ չսահմանափակվելով դատական համակարգով: Նման կարծիք հայտնեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը՝ Ազգային ժողովում անցումային արդարադատության հարցերով լսումների ժամանակ ներկայացնելով « Հայաստանում անցումային արդարադատության մեխանիզմների կիրառման հնարավորությունը միջազգային փորձի լույսի ներքո» զեկույցը:

Նա նշեց, որ զեկույցը հրապարակվել է 2 ամիս առաջ եւ ներկայացվել իշխանություններին:

Զեկույցը պատրաստելու համար ուսումնասիրվել է շուրջ 35 երկրների փորձը:

Փորձագետի կարծիքով `անցումային արդարադատության 4 գործիք կա` քրեական արդարադատության իրականացում, ճշմարտության որոնում, վնասների փոխհատուցման ծրագիր եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Զեկույցը կազմելու ընթացքում հաշվի են առնվել չորս հիմնական ուղղություններ` իրավական, սոցիալական, տնտեսական եւ քաղաքական համատեքստը:

Որպես առաջարկ Զադոյանն ընդգծեց, որ բոլոր որոշումները պետ     ք է խիստ սահմանադրական լինեն: Նրա խոսքով՝ անցումային արդարադատությունը պետք է ընդգրկի 1991-2018 թվականների ժամանակաշրջանը:

Հետաքրքրության ոլորտում պետք է ներառվեն կոռուպցիայի եւ ապօրինի հարստացման  վերաբերյալ գործերը, ինչպես նաեւ պետք է նախատեսվի գույքի օտարման հնարավորությունը պետական գերակա շահի պատճառով: Ընտրական խախտումների եւ դրա հետ կապված գործերը, օրինակ 2008-ի մարտի 1-ի մասին, գործեր, որոնք վերաբերվում են կյանքի իրավունքի ոտնձգություններին:

Խոսելով մեխանիզմների մասին՝ Զադոյանը նկատեց, որ քրեական արդարադատությունը թույլ է տալիս ad hoc եւ հիբրիդային դատարանների ստեղծում այն դեպքերում, երբ դատական համակարգը չի գործում: Ինչպես նշեց Զադոյանը, գործընթացի շրջանակում անհրաժեշտ են այնպիսի մեխանիզմներ, որոնք մարդկանց թույլ են տալիս ապօրինի հարստացած մարդկանց ճանաչել մեղքը:

Դատապարտյալների հանդեպ անցումային արդարադատության ներդրումից հետո նաեւ համաներում է նախատեսվում, քանի որ անցումային արդարադատությունը կոչված է ոչ թե բոլորին համատարած պատժելուն, այլ միայն գլխավոր մեղավորներին: Մնացյալն, ըստ էության, նույնպես զոհ են, եւ անհրաժեշտ է նրանց հնարավորություն տալ վերադարձնելու կողոպտածը, անցնելու «հումանիտար միջանցքով»:

«Ինչ վերաբերում է արդարության որոնմանը: Առաջարկում ենք փաստերի հավաքման համար ճշմարտության եւ հաշտեցման հանձնաժողովի մասին օրենք ընդունել: Բոլոր քաղաքացիները ճշմարտությունն իմանալու իրավունք ունեն: Բայց այստեղ հարցը ոչ միայն ճշմարտությունն է, այլ նաեւ հաշտեցումը»,- նշեց Զադոյանը: Նրա խոսքով՝ նաեւ վնասի փոխհատուցման ծրագրեր են անհրաժեշտ, ինչի համար բյուջեում պետք է առանձին տող նշել: Դրանից բացի, Զադոյանն առաջարկում է հրապարակային ներողության մեխանիզմներ, սահմանել հիշատակի օրեր կամ նույնիսկ հուշարձաններ տեղադրել:

Համակարգային բարեփոխումների հարցում Զադոյանն արձանագրեց, որ հայրենական փորձագետները լյուստրացիային դեմ են, քանի որ մարդու իրավունքների տեսակետից մեխանիզմը խոցելի են համարում: Վեթինգը պակաս խոցելի է:

«Վարչապետն առաջարկել է վեթինգ անցկացնել միայն դատական համակարգում, բայց մեր կարծիքով՝ դա համակարգային մոտեցում չէ: Եթե վեթինգ է անցկացվելու, ապա նվազագույնը նաեւ իրավապահ մարմիններում՝ խորը բարեփոխումների հետ միասին»,- նշեց Զադոյանը՝ հավաստիացնելով, որ վեթինգը ոչ միայն նվաստացուցիչ չէ, այլեւ օգտակար դատավորների բարի համբավի եւ համակարգի հանդեպ վստահության վերականգնման տեսակետից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ