Եմենյան ապստամբական «Անսար Ալլահ» շարժումը (հութիները) Եմենի արևմուտքում իրականացնում է ռազմական գործողություն՝ այնտեղից Սաուդյան Արաբիայի ուժերին դուրս մղելու նպատակով։ Նման հայտարարությամբ է հանդես եկել շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
«Բազմակողմ ռազմական գործողությունն իրականացվում է արևմտյան առափնյա շրջաններից սաուդյան զորքերը դուրս մղելու նպատակով»,- հայտնել է նա։ Նրա պնդմամբ՝ սաուդյան ուժերը «դուրս են մղվել Թաիզ և Էլ-Հոդեյդա նահանգների վեց շրջաններից»։





























