News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Լոտռու մարզում այսօր՝ հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 00։00-ից մինչեւ 01։00-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչը լսել է շան հաչոց եւ դուրս գալով տնից՝ նկատել է, որ ինչ-որ կենդանի փախչում է եւ ոչինչ չկասկածելով՝ նորից մտել է տուն, իսկ առավոտյան, երբ գնացել է անասնագոմ, տեսել է, որ 35 ոչխարներից 13-ին գայլը կամ գայլերը վնասել են, իսկ մեկին էլ՝ հոշոտել։

Shamshyan.com-ի   հաղորդմամբ, պարզվել է նաեւ, որ նույն ժամանակահատվածում գայլը կամ գայլերը մտել են հարեւանի անասնագոմ եւ այնտեղ գտնվող 35 ոչխարներից 10-ին հոշոտել է, իսկ 1 ոչխարի էլ՝ ամբողջությամբ կերել։

Տուժածներն ասել են, որ գայլի պատճառով կրած վնասը իրենց 1 տարվա եկամուտն էր լինելու։ Ասացին նաեւ, որ գյուղի անասնաբույժը զննել է վնասված ոչխարներին եւ հայտնել, որ դրանց միսն այլեւ պիտանի չէ օգտագործման, հետեւաբար, չեն կարող մորթել եւ վաճառել այն։

«Անգամ գազանանոցում պահվող կենդանիների համար որպես սնունդ այդ միսը չեն ընդունում ոչ պիտանի լնելու պատճառով»,-ասացին գյուղացիները։ Նշեցին նաեւ, որ դիմել են գյուղապետարան, կատարվածի մասին պատմել, գյուղապետարանից էլ գնացել են անասնագոմերը, լուսանկարներ արել եւ պատասխանել, որ համապատասխան ակտ կկազմեն եւ կներկայացնեն մարզպետարանին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ