News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կանադայում թռիչքի ժամանակ քնած կնոջը «մոռացել են» ինքնաթիռում, հաղորդում է BBC-ը: 

Թիֆանի Ադամսը պնդում է, որ քնել է Քվեբեկից Տորոնտո թռիչքի ժամանակ եւ երբ արթնացել է, կապված է եղել անվտանգության գոտիով, իսկ ինքնաթիռը դատարակ է եղել:

Նրա խոսքով՝ դա սարսափելի փորձ էր: Այդ պահից ի վեր նա մղձավանջներ է տեսնում:

Air Canada ավիաընկերությունը հաստատել է դեպքը, հետաքննություն է սկսվել:

Ադամսին հաջողվել է զանգել ընկերուհուն եւ այդ մասին հայտնել նրան: Ընկերուհին զանգել է ավիաընկերություն եւ հայտնել Ադամսի գտնվելու վայրի մասին: Նրան գտել է օպերատորը, որը շոկի մեջ է եղել:

Ավիաընկերությունը նրան լիմուզին եւ հյուրանոց է առաջարկել, սակայն Ադամսը ցանկացել է շուտ վերադառնալ տուն: Նա հավելել է, որ ավիաընկերությունը զանգել է իրեն եւ ներողություն խնդրել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ