News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի մայրաքաղաքում Ռուսթավելիի պողոտայում այսօր 2 ցույց է ընթանում, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Խորհրդարանի դիմաց վաղ առավոտից սկսել են հավաքվել ԼԳԲՏ համայնքի հակառակորդները՝ հոգեւորականներ, «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության անդամները, «Վրացական երթ» կազմակերպության ներկայացուցիչներն ու այլ խմբավորումներ, որոնք իրենց «ավանդական արժեքների» պաշտպան են անվանում:

Նրանք հայտարարել են, որ չեն ցրվի, քանի դեռ Վրաստանի իշխանությունները չեն չեղարկել հակադիսկրիմինացիոն օրենքը:

ԼԳԲՏ համայնքի հակառակորդները զբաղեցրել են հրապարակը, որտեղ արդեն գրեթե 20 օր հավաքվում են քաղաքացիական ակտիվիստներն ու քաղաքական գործիչները, որոնք դեմ են «ռուսական ագրեսիային» եւ պահանջում են ՆԳՆ ղեկավարի հրաժարականը:

Ոստիկանները փակել են Ռուսթավելի տանող ճանապարհը:

Ավելի վաղ ցույցի մասնակիցներից մեկը գլխի վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել: Բժիշկների խոսքով՝ այժմ նրա վիճակը կայուն է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ