News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ն օրը սկսում է ոչ սովորական օրակարգով՝ ընտրելով իր զգեստը: Թագուհու բոլոր զգեստները գտնվում են առանձին զգեստապահարանում, որտեղ նա մուտք չի գործում: Ելիզավետա II-ն ընտրում է իր հագուստը հատուկ ալբոմում էսքիզների միջոցով, հայտնել է Daily Express թերթը՝ վկայակոչելով նախկին ծառայապետ Փոլ Բարելին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սովորաբար հանդերձապանը բերում է երկու զգեստ դրանց վրա փակցված կտորի պատառիկներով, որ թագուհին կարողանա հիշել՝ մետաքս է, բամբակ կամ բուրդ»,-հայտնել է Բարելը:

93-ամյա բրիտանական թագուհին հայտնի է վառ գույներ ունեցող հագուստի նախասիրությամբ եւ համապատասխան գլխարկներով: Ընդ որում՝ նա կրում է այդպիսի հանդերձանք ամբոխի մեջ առանձնանալու եւ իր կարեւոր դերը ցուցադրելու նպատակով, նշում է պարբերականը:

«Տվյալ պարագայում խնդիրն այն չէ, որ բոլորը նայեն թագուհուն,-համարում է թագավորական փորձագետ Վիկտորյա Հովարդը:-Ըստ ամենայնի՝ ուղերձը հետեւյալն է. «Մարդիկ ցանկանում են տեսնել ինձ, այդ իսկ պատճառով ես փորձում են օգնել նրանց»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ