News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դերասան Ժան Պոլ Բելմոնդոն, դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն, տիեզերագնաց Թոմ Փեսքն ու կոմպոզիտոր Ժան Միշել Ժարն արժանացել են Ֆրանսիայի գլխավոր պարգեւի՝ Պատվո լեգեոնի շքանշանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պարգեւատրվածների ցուցակները հրապարակվել են կիրակի Journal Officiel պաշտոնական բանբերում: Ընդամենը տարբեր աստիճանի շքանշաններով պարգեւատրվել է 423 մարդ:

Համաձայն մշակույթի նախարարության ներկայացրած ցուցակի՝ Ժան Պոլ Բելմոնդոն եւ դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն արժանացել են գերագույն սպայի բարձր կոչմանը: Համաշխարհային ճանաչում ունեցող էլեկտրոնային երաժշտության հեղինակ Ժան Միշել Ժարը դարձել է շքանշանի կոմանդոր, իսկ բալետի պարուհի եւ պարուսույց Մարի Կլոդ Պետրագալան՝ սպա:

Պատվո լեգեոնի շքանշանն ընդունվել է Նապոլեոն Բոնապարտի կողմից 1802 թվականին: Ֆրանսիայի բարձրագույն պարգեւանշանն ունի հինգ աստիճան. երկու բարձրագույն (Մեծ խաչի ասպետ եւ նախկին սպա), որոնց հաջորդում են կոմանդորի, սպայի եւ ասպետի աստիճանները: Պարգեւատրվածների ցուցակները հրապարակվում են տարվա մեջ երեք անգամ՝ հունվարի 1-ին, Զատկի տոնին եւ հուլիսի 14-ին՝ Ազգային տոնի՝ Բաստիլիայի գրավման օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ