News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գիտնականները հետազոտություն են անցկացրել եւ պարզել, որ վիրավորանքի զգացումը երեխաների համար բնական է: Իսկ ահա այլ, հասարակության համար ավելի օգտակար արձագանքներին սեփական զավակին, այնուամենայնիվ, ստիպված եք սովորեցնել: Այսպիսի եզրակացություն են կատարել հետազոտողները՝ անցկացնելով ոչ մեծ փորձ, փոխանցում է Planet- today-ը: 

Փորձի շրջանակում երեխաներին առաջարկվել է խաղալ հատուկ մշակված համակարգչային խաղ, որը նախատեսված է 4-ից մինչեւ 8 տարեկան երեխաների համար: Հիմնական պայմանը հերոսների հետ փոխգործակցությունն էր, որոնց երեխաները կհամարեին իրենց տարեկիցներ:

Դրվագներից մեկում երեխայի բոլոր տարեկիցները հատուկ սոսնձվող պիտակներ էին ստանում, իսկ փորձի բուն մասնակիցը առանց խրախուսման էր մնում: Բայց հետո խաղացողներից մեկը երեխային էր փոխանցում իր պիտակը: Հետազոտողները ենթադրել են, որ որպես շնորհակալություն երեխան հետագայում կվերադարձնի նաեւ իր պիտակը, եթե նման առիթ ներկայանա:

Բայց ամեն ինչ այդքան էլ այդպես չէր: Երեխաները չէին շտապում իրենց մրցանակները տալ նոր ընկերներից որեւէ մեկին: Իսկ երբ նրանց, այնուամենայնիվ, խնդրել են պիտակը տալ նոր ընկերներից մեկնումեկին, նրանք նվերը փոխանցել են պատահական կերպով: Փոխարենը, երբ որեւէ մեկը փորձել է երեխայի մոտից այդ պիտակը գողանալ, երեխաները վրեժխնդիր են եղել կոնկրետ վիրավորողից:

Ուստի, մասնագետները համոզված են, որ շնորհակալության զգացման իրենց զավակներին պետք է պատմեն ծնողները: Հակառակ դեպքում նա ստիպված կլինի ինքը ճանաչել սոցիալական օգտակար գերծողությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ