News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 20
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ստոկհոլմի էկոնոմիկայի դպրոցի պրոֆեսոր Մագնուս Սոդերլունդը կողմ է, որ սննդի մեջ մարդու միս օգտագործվի, գրում է New York Post-ը՝ հղում կատարելով Շվեդիայի մայրաքաղաքում տեղի ունեցած Gastro գիտաժողովում գիտնականի ելույթին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Նրա կարծիքով՝ սննդի մեջ մարդու մսի օգտագործումը, որը կստացվի դիակներից, կարող էր օգնել փրկելու մարդկությանը, եթե համաշխարհային հանրությունը դիմեր այդ գաղափարին։

Սոդերլունդի փաստարկը մարդակերության մասին գլխավորն ու կենտրոնականն էր «Կարո՞ղ եք արդյոք պատկերացնել, թե ինչպես պետք է ուտել մարդու միսը» բանավեճի ժամանակ։ «Պահպանողական» թաբուները կանիբալիզմի դեմ, նրա խոսքով, ժամանակի ընթացքում կարող են փոխվել, եթե մարդիկ փորձեն այդ նոր կերակուրը։

Միջոցառմանը, մասնավորապես, քննարկվել է հարցը, թե արդյոք կանիբալիզմը ապագայում մթերային կայունության խնդրի լուծում է հանդիսանում։

Հարցազրույցի ժամանակ տրված հարցին, թե արդյոք պատրաստ է ինքը անձամբ փորձել մարդկային միսը, Սոդերլունդն ասել է, որ նա բաց է այդ գաղափարի համար։

«Ես զգում եմ որոշ անվճռականություն, բայց չափից ավելի պահպանողական չեմ... Ես պետք է ասեմ... Պատրաստ կլինեի փորձել դա»,- ասել է նա։

Գիտնականը նաեւ առաջարկել է որպես այլընտրանք «ավելի իրական» տարբերակներ, ինչպիսին է ընտանի կենդանիներ եւ միջատներ ուտելը։

Նշվում է, որ պրոֆեսորի գաղափարների ներդրմանը կարող է խանգարել կանիբալիզմի պոտենցիալ վտանգավորությունն առողջության համար։ Օրինակ, մինչեւ 1960-ականները Պապու-Նոր Գվիենայի բնիկներն ուտում էին իրենց հանգուցյալներին։ Այդ պրակտիկան հանգեցրեց «Կուրու հիվանդության» համաճարակին, որը հայտնի է նաեւ որպես ծիծաղող մահ։

ԱՄՆ Ազգային բժշկական գրադարանի տվյալներով՝ հիվանդությունն առաջանում է ինֆեկցիոն ագենտից՝ սպիտակուց, որը հայտնաբերվել է մարդու գլխուղեղի ախտահարված հյուսվածքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ