News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Անցած տարի այցելեցի Մեղրի, եւ պարզվեց, որ ազատ տնտեսական գոտին հողատարածք չունի: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ, պատասխանելով Մեղրիի ազատ տնտեսական գոտու շահագործման մասին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները շատ արագ սեփականաշնորհել են ողջ տարածքը, երբ իմացել են, որ այդ տարածքում ԱՏԳ է լինելու:

«Քրեական գործ է հարուցվել սեփականաշնորհումն անօրինական ճանաչելու համար: Այժմ դատական վարույթ է սկսվել»,- ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է սահմանային հսկողության արդյունավետության բարձրացմանը, նրա խոսքով, այդ հարցը քննարկվում է իրանական կողմի հետ:

«Դուք գիտեք, որ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիր կա: Մեր հաշվարկներով՝ այդ ծրագիրը կարող է իրականացվել 2023թ.: Մինչ այդ մենք կվերադարձնենք հողատարածքները: Ինչ վերաբերում է շինարարության արժեքին, ապա այդ հարցում եւս տարաձայնություններ կան: Կառուցողը կարծում է, որ պետք է ավելի շատ ստանա, քան նախատեսված է ծրագրով: Մենք կփորձենք լուծել նաեւ այդ հարցը»,- հայտարարեց վարչապետը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ