
Նախօրեին Էջմիածնի Մայր տաճարում մկրտվել են ոչ միայն Քիմ Քարդաշյանի երեք երեխաները, այլև հենց ինքը՝ Քիմը և նրա քույրը՝ Քորթնին։
Ամերիկահայ հեռուստաաստղի երեխաների կնքահայրը դարձել է Էջմիածնի մկրտարանի սարկավագ, 27-ամյա Նաիրի Սրապիոնյանը։ Վերջինս NEWS-ին տեղեկացրեց, որ Քիմին շնորհվել է Հեղինե, իսկ քրոջը՝ Գայանե եկեղեցական անունը։
Նաիրի Սրապիոնյանը հայտնեց, որ Քարդաշյանների հետ ծանոթացել է մկրտությունից առաջ։
«Արարողությունը կատարել են մեր հոգևորականները, ինձ առաջարկել են՝ համաձայնել եմ լինել կնքահոր դերում, աովորոկան մկրտություն է եղել, մեր եկեղեցական կարգով»,–ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ Քարդաշյանները պատրաստված էին եկել մկրտությանը, իրենց հետ բերել էին խաչեր։
Ավելի վաղ NEWS.am STYLE-ը գրել է, որ հոկտեմբերի 7–ին Քարդաշյան քույրերն իրենց երեխաների հետ այցելել են Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, որտեղ մկրտել են երեխաներին։
NEWS.am STYLE-ի տեղեկություններով՝ Քարդաշյանի փոքրիկ երեխային՝ Պսալմին, մկրտության ընթացքում տվել են Վարդան անունը, Չիկագոյին տվել են Աշխեն անունը, իսկ Սեյնթին՝ Գրիգոր։
Հիշեցնենք, որ Քիմի ավագ դստերը՝ Նորթին, մկտրել են Երուսաղեմում՝ 2015թ.-ին։ Քիմ Քարդաշյանն ամուսնու ու որդու հետ այնտեղ էր մեկնել Հայաստան այցից անմիջապես հետ. նրանք մասնակցում էին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։