News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Քրիստոնեական ասոցիացիան փորձում է խանգարել բրյուսելյան La Monnaie օպերային թատրոնին բեմադրել Ժաննա Դարկի մասին Արթուր Հոնեգերի ներկայացումը, որտեղ հերոսուհին հայտնվում է տղամարդու հագուստով, եւ ինչ-որ պահի էլ՝ մերկ, հայտնում է AP-ը։

Pro Europa Christiana դաշնությունը ուզում է, որ իտալացի ռեժիսոր Ռոմեո Կաստելուչիի կողմից կազմակերպված շոուն չցուցադրվի, եւ առցանց ստորագրահավաք է սկսել ներկայացման դեմ։

Monnaie-ի տնօրենին եւ մշակութային հարցերով զբաղվող բելգիական նախարար Դիդյե Ռեյնդերսին ուղղված նամակում ասոցիացիան պնդում է, թե բեմադրությունն «անպարկեշտ է եւ վնաս է հասցնում քրիստոնյաներին»։

10 000 ստորագրություններ հավաքած միջնորդագրում ասվում է, որ «սուրբ Ժաննա Դարկի խորհրդանշական կերպարը կրկին պոռնոգրաֆիկ ներկայացման թիրախ է դարձել», այս անգամ՝ Բրյուսելում։

Սակայն La Monnaie-ի ռեժիսոր Պիտեր դե Կալուվեն հայտարարել է, որ շոուն կշարունակվի, ինչպես եւ պլանավորվել էր։ «Սա Ժաննա Դարկի հեղափոխական կերպարը չէ։ Նրա մահապատժից անմիջապես հետո նկարներում  եւ արձաններում նրան կիսամերկ են ներկայացրել»,- ասել է նա։

Լիոնի օպերային թատրոնի հետ համատեղ «Ժաննա Դարկը» առաջին անգամ ֆրանսիական այս քաղաքում երկու տարի առաջ էր ցուցադրվել, ինչը բողոքներ էր առաջացրել ուլտրաաջերի կողմից, որոնք վերջին ներկայացումից առաջ բախվել էին ոստիկանության հետ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ