News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Այն պահին, երբ ԱԺ-ում լրջագույն հարցեր են քննարկվում, ֆրակցիայի ղեկավարն ԱՄՆ-ում լուրջ «վոյաժների» մեջ է եւ անգամ գրություն չի թողել՝ կարեւոր օրինագծերին իր ձայնը տալու մասին։ Ձեզ համար ծանր չէ՞ պատասխանատվություն կրել 88 պատգամավորի քվեարկության, օրինագծի տապալման համար՝ հարցրինք «Իմ քայլը» ֆրակցիայի քարտուղար Հակոբ Սիմիդյանին։ «Ոչ, դժվար չէ»:

Ի՞նչ է կատարվում ֆրակցիայում. նախորդ օրը քաշքշոց էր, հաջորդ օրը Միրզոյանի օրինագիծը տապալվեց։ «Խմբակցությունում ո՛չ քաշքշոց է եղել, ո՛չ էլ այլ բան… Ինչ վերաբերում է օրենքի ուժով ԱԽ անդամ դառնալու օրենքի նախագծի քվեարկությանը, ապա շատ պարզ պատճառով այն չընդունվեց՝ չքվեարկածների մի մասը գործուղման մեջ էր, մնացածները փոքր-ինչ ուշացել էին»:

Ձեզ չի՞ անհանգստացնում այն, որ նման տապալում կարող եք ունենալ նաեւ բյուջեի քվեարկության ժամանակ, մանավանդ որ ԲՀԿ-ն արդեն ասել է, որ դեմ է քվեարկելու։ «Ոչ, չի անհանգստացնում. մենք որեւէ բան չենք տապալել, ես, իհարկե, հասկանում եմ, որ լրագրողները ցանկանում են մի փոքր դրվագից շատ մեծ աղմուկ բարձրացնել, սակայն այդպես չէ»:

Այնքան էլ փոքր դրվագ չէր, ստացվում է, որ մեծամասնություն չկա խորհրդարանում։ «Մեկնաբանության հարց է՝ որեւէ ֆիասկո չկա»: «Նախկինում» նման տապալում երբեք չի եղել՝ «նախկինները» շատ կազմակերպված էին նման հարցերում։ «Նախկինում Հայաստանն այլ տրամաբանության մեջ էր, հիմա օրինական տրամաբանության մեջ է»: Բայց կարծիք կա, որ ձեզ մոտ չեք կարողանում կազմակերպել թիմային աշխատանքը։ «Ամեն ինչ էլ կարողանում ենք, մենք ոչ մի խնդիր չունենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ