News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում շարունակվում են արձանագրվել կենդանիների նկատմամբ ցուցաբերված առանձնահատուկ դաժանությամբ դեպքեր։ Ուշագրավ է, որ վերջին շրջանում ահազանգերը մեծամասամբ հնչում են Գյումրի քաղաքից։ 

Այս անգամ քաղաքացին ահազանգում է ծանր վիճակում գտնվող կենդանու մասին, որը միայն արտաքին զննությամբ արդեն սարսափ է առաջացնում, հաղորդում է Econews.am-ը:  

«Դինգո թիմ» ՀԿ ջանքերով կենդանին տեղափոխվել է Երեւան, որտեղ նրան ցուցաբերվել է կենդանաբուժական օգնություն։ Ըստ առկա նախնական տեղեկատվության՝ դժվար է հստակ նշել, թե ինչ է տեղի ունեցել կենդանու հետ, սակայն այն, որ սա իրականացված է մարդու միջամտությամբ գրեթե անհերքելի է։ Կենդանին աջակողմյան հատվածից ստացել է խորը եւ ծանր վնասվածքներ, հավանաբար ինչ-որ քիմիական նյութից։ Շան դիմածնոտային հատվածում վնասվածքներն այնքան խորն են, որ տեսանելի են նրա ատամները։ Կենդանին այժմ գտնվում է կենդանաբուժական կլինիկայում, վիրահատվել է։ 

Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսեւորումները չեն դադարում։ Կենդանիների պաշտպանության ոլորտում իրավիճակն առայժմ շարունակում է կանոնակարգվել միայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի մեկ հոդվածով։ Այժմ գործում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը սահմանող հոդվածը։

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում:

92-րդ հոդվածն ասում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաեւ կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով»:  

Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսին ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած Քրեական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծը, որով պատգամավորներն առաջարկում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնել: Օրենքի նախագիծը, սակայն, դեռ իրավական ուժ չի ստացել եւ չի կիրառվում։ 

Ընդգծենք նաեւ, որ բացի վերոնշյալ նախագիծը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից մշակվում է նաեւ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը սահմանող օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ոլորտի կարգավորման ավելի լայն շրջանակներ սահմանել։ 

Իսկ մինչ այդ, ՀՀ տարբեր մարզերում շարունակվում են կենդանիների նկատմամբ դրսեւորվող ապօրինի գործողությունները, որոնց պատճառով նաեւ մարդիկ են տուժում․վերջերս բնակավայրերում եւ դրա համար չհատկացված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով հրազենի ապօրինի կիրառման միջոցով կենդանու վրա կրակելու փոխարեն քաղաքացին կրակել եւ վնասել է մեկ այլ քաղաքացու։ 

Հանրապետության ամբողջ տարածքում իրականացվող կենդանիների սպանդի եւ դրսեւորվող դաժան վերաբերմունքի ֆոնին անգործություն է դրսեւորում նաեւ ՀՀ ոստիկանությունը։ Որոշ դեպքերում, ըստ վկայությունների, նշված գործողություններին նաեւ մասնակցություն են ունենում ոստիկանության աշխատակիցներ։ EcoNews.am-ի կողմից բարձրաձայնված եւ ոչ մի ահազանգ ՀՀ ոստիկանության կողմից չի արժանացել պատշաճ արձագանքի եւ քննության, դաժան վերաբերմունքի ոչ մի դրսեւորում չի պատժվել օրենքի ուժով։ 

Կենդանիների նկատմամբ դրսեւորվող դաժան վերաբերմունքը վկայում է «հիվանդ» հասարակության մասին։ Ինչպես մեզ հետ զրույցում նշել է հոգեբան Իրինա Ծատուրյանը՝ այն մարդիկ, ովքեր առհասարակ տանջում են կենդանիներին, նորմալ չեն: «Դա խոսում է նրա հոգեվիճակի ծայրաստիճան բացասական լինելու մասին: Այդ դաժանությունը կենդանու նկատմամբ խոսում է նաեւ այն մասին, որ կոնկրետ այդ մարդու նկատմամբ մանուկ հասակում դաժանություն է կիրառվել: Կենդանիներին այդպիսի մարդիկ են տանջում: Այդ մարդը հոգեպես առողջ չի կարող համարվել եւ կարող է հասարակության համար շատ վտանգավոր լինել: Կենդանու նկատմամբ վերաբերմունքից պարզ երեւում է՝ մարդն իրենից ինչ է ներկայացնում: Մեկը մյուսի հետ կապված է: Եթե նա իրենից փոքրին, անպաշտպանին այդպիսի վնաս է պատճառում, ուրեմն այդ մարդը նորմալ չէ: Դա ակնհայտ է»,- մանրամասնել է նա։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ