News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ես շատ պոզիտիվ եմ տրամադրված։ Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց այսօր զբաղեցրած պաշտոնից ազատված վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Բացարձակ նեղացած չեմ, ես շատ պոզիտիվ հայտարարություն եմ արել, այդպես էլ տրամադրված եմ»,-ասաց նա։

Հարցին՝ պոզիտիվ  տրամադրվածությունը արդյոք կապվա՞ծ է նոր աշխատանքի առաջարկ ստանալու հետ, Կարապետյանը պատասխանեց․ «Ոչ, պոզիտիվ եմ տրամադրված, որովհետեւ աշխատել եմ փայլուն թիմի հետ, եւ սա շատ լավ փորձ էր ինձ համար։ Համարում եմ, որ ամեն ինչ ընթանում է շատ ճիշտ ձեւով»։

Նա չպարզաբանեց արդյոք աշխատանքի առաջարկ ստացել է։

Հարցին՝ իրենից դժգոհություններ եղել են, Կարապետյանն  ասաց․ «Կլինեն էլի, տեղյակ չեմ»։

Պարզաբանող հարցին՝ իր ազատումը իրենից դժգոհ լինելու հե՞տ էր կապված, Վլադիմիր Կարապետյանն արձագանքեց․ «Ես ասացի, որ շատ պոզիտիվ եմ տրամադրված, դրանով ամեն ինչ ասված է»։

Անդրադառնալով «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանի հայտարարությանը, թե իր ազատման համար հիմք է հանդիսացել այն, որ Կարապետյանը Պուտինին հարց տալու համար գաղտնի ակրեդիտացիա էր տվել Ռուսթավի 2 հեռուստաալիքի լրագրողին, Կարապետյանն ասաց․ «Ես կտրուկ հերքում եմ»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ