News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 22
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հանքի ճանապարհն արգելափակած ակտիվիստների գործողություններն անտրամաբանական եւ անհարգալից է համարում: Նա այս մասին հայտարարեց Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նշեց մտահոգության մասին՝ կապված միջազգային արբիտրաժային դատարան հանքի սեփականատերերի դիմելու հնարավորության հետ: «Վերահաստատում եմ ճանապարհը բացելու կոչը եւ մեր թանկագին հայրենակիցների գործողությունները սխալ եմ համարում: Հարցը չի լուծվի, քանի դեռ ճանապարհը փակ է, իրավիճակը կմնա ստատուս քվոյի վիճակում»:

Հարց տալով՝ արդյոք ինքը հետաքրքրվա՞ծ է հանքի շահագործմամբ, Փաշինյանը նշեց՝ ե՛ւ այո, ե՛ւ ոչ: «Այո, որովհետեւ, եւ այդ մասին նախկինում ասել եմ, շահագործումը կապված է անվտանգության ոլորտի հետ: Եթե հանքը գործեր, տնտեսական աճը կլիներ ոչ թե 7.5 տոկոս, այլ ավելին, կբացվեին հազարավոր աշխատատեղեր: Բայց մյուս կողմից, ես հանքի շահագործմանը ոչ մի դեպքում չեմ համաձայնվի ի վնաս Հայաստանի, Ջերմուկի, շրջակա գյուղերի բնակիչների առողջության, երկրի էկոլոգիային անշրջելի վնաս հասցնելու»,- հավաստիացրեց Փաշինյանը:

Փաշինյանը, սակայն, կարծում է, որ քանի դեռ հանք տանող ճանապարհները արգելափակված են, այս հարցը պարզելը անհնար է դառնում:

«Ակտիվիստների գործողություններն անտրամաբանական են, անհարգալից եւ չեն բխում Հայաստանի շահերից»,- կրկնեց Փաշինյանը՝ հավելելով, որ կասկածներ են եղել եւ կան, որ իրավիճակով շահագրգռված են շրջանակներ, որոնք ամեն ինչ անում են, որ ընկերության բաժնետոմսերը բորսայում նվազեցնեն եւ հետո ձեռք բերեն: «Բայց նրանց հիասթափություն է սպասում: Մենք այդպիսի մանր գործընթացներ թույլ չենք տա: Եթե պարզվի, որ այդպիսի ինչ-որ բան կա, նրանք խիստ պատասխանատվության կենթարկվեն»,- խոստացավ Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ