News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը պահանջագիր վերջնագիր է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ժամկետ տվել մինչեւ ապրիլի 7-ը: Նա նշել է, որ եթե մինչեւ այդ ժամկետը Նիկոլ Փաշինյանի կողմից դրական պատասխան չլինի, ինքն անձամբ սկսելու եւ ղեկավարելու է «հայ ժողովրդի հրապարակային բազմահազարանոց ճշմարիտ եւ արդար պայքարը՝ հեռացնելով Փաշինյան Նիկոլին Հայաստանի վարչապետի պաշտոնից»:

Ստորեւ ներկայացնում ենք պահանջագիր-վերջնագիրը.

«Ազնվասի՛րտ Հայեր

Նորանկախ Հայաստանի պետականաշինության գործում լրջագույն ներդրում ունեցած եւ 15 տարիների ընթացքում շուրջ 1.500 հայրենասիրական եւ ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումներ կազմակերպած «Սյունյաց եւ Հայոց Արծիվներ» հայրենասիրական կազմակերպությունների (www.hayocartsivner.am) ավելի քան 300 մասնաճյուղերի ամուր հիմքի վրա ձեւավորված «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» ազգային քրիստոնյա կուսակցությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլին եւ Հայաստանի Հանրապետության գործող կառավարությանը ներկայացնում է կարեւորագույն տասը պահանջներ`ըստ հստակ ժամանակացույցի:

Պահանջ 1-ին. Անհապաղ հրաժարվե՛լ «Իմ քայլ»-ը խմբակցության՝ սույն թվականի փետրվարի 6-ին Ազգային Ժողովում ընդունած «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» հակասահմանադրական եւ Հայոց պետականության դեմ ուղղված որոշումից, որի քաղաքական միակ նպատակն է ունենալ այսօրվա Հայաստանակործան եւ ապազգային իշխանության կամակատար Սահմանադրական դատարան, որպեսզի Հայոց պետականության, Արցախյան հարցի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայկական ավանդական ընտանիքի դեմ ուղղված հակազգային բոլոր ծրագրերն անխափան իրականացվեն։

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը պահանջում է Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) կառավարությունից՝ դադարեցնե՛լ Արցախի Հանրապետության դեմ ուղղված դավաճանական դիրքորոշում ունեցող բանակցությունները (Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը եւ ոչ ոք չի կարող նույնիսկ քննարկել կամ շահարկել Սուրբ Արցախի տարածքային ամբողջականության հարցը՝ ազատագրված յոթ շրջաններով հանդերձ), դադարեցնե՛լ Ստամբուլյան կոնվենցիայի այլասերված բարքերի հաստատման գործընթացը Հայաստանում եւ Արցախում, դադարեցնե՛լ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ հայկական ավանդական ընտանիքի դեմ ուղղված հայակործան բոլոր ծրագրերի իրականացումը, դադարեցնե՛լ հայ-թուրքական սահմանն ու Հայաստանի անվտանգությունը Թուրքիայից պաշտպանող, Հայաստանի ռազմավարական դաշնակից, Հայ Ժողովրդի դարավոր բարեկամ Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքերը Հայաստանից դուրս բերելու հայակործան՝ նպատակ դարձած քարոզչությունը, քանզի փաստ է, որ հենց այս ամենի իրավական ամրապնդմանն էլ ուղղված է Սահմանադրական փոփոխությունների սույն հանրաքվեն:

ՀՀ իշխանություններից պահանջո՛ւմ ենք՝ անխախտ պահել ՀՀ Սահմանադրությունը եւ ՀՀ իշխանությունների՝ օրենսդիր, գործադիր, դատական մարմինների անկախ գործելու իրավունքը:

Պահանջ 2-րդ. 2020 թվականի մայիսի 10-ից մինչեւ դեկտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող ամբողջ ընդերքն ազգայնացնել, այսինքն՝ ընդերքի ամբողջ շահույթը բացառապես ուղղել դեպի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, որի արդյունքում էլ՝ 4-րդ ամսից սկսած՝ 1 անգամ, 3-րդ տարվա մեջ՝ 2 անգամ, 5-րդ տարվա մեջ՝ 3 անգամ պարտադիր պետք է բարձրացնել առաջին հերթին հետեւյալ ոլորտներում աշխատող, ծառայող քաղաքացիների աշխատավարձերը.

ա) Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում աշխատող բոլոր բանվորներինը,

բ) Հայաստանի եւ Արցախի սահմանագիծը պահող բոլոր զորամասերի հրամանատարներինը, սպաներինը, պայմանագրային զինծառայողներինը՝ անընդհատ բարելավելով զինվորականի սոցիալական վիճակը,

գ) Պաշտպանության, Ոստիկանության, Ազգային անվտանգության, Արտակարգ իրավիճակների, Արդարադատության, իրավական եւ դատական համակարգերի բոլոր ծառայողներինը եւ աշխատակիցներինը,

դ) թոշակառուներինը,

ե) մանկավարժներինը,

զ) բժիշկներինը,

է) կրթության եւ գիտության, մշակույթի, արվեստի, գրականության եւ սպորտի ոլորտի բոլոր աշխատողներինը:

 Կրկնում եմ, խոսքը վերաբերում է աշխատավարձերի եւ թոշակների բարձրացմանը:

Պահանջ 3-րդ. 2020 թվականի մայիսի 10-ից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 10-ը միանվագ ֆինանսական աջակցություն ցուցաբերել 20-րդ դարավերջի արցախյան ազատագրական հերոսամարտի սկզբից մինչեւ այսօր ՀՀ եւ Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանած եւ նահատակված բոլոր հայորդիների ընտանիքներին՝ յուրաքանչյուրին հատկացնելով 35 միլիոն դրամ, իսկ նահատակված եւ 20-րդ դարավերջի արցախյան ազատագրական հերոսամարտի սկզբից մինչեւ այսօր ՀՀ եւ Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանած եւ հաշմանդամ դարձած բոլոր հայորդիների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր ամիս տրվող թոշակը կրկնապատկել՝ սկսած սույն թվականի մայիսի 10-ից։

Պահանջ 4-րդ. 2020 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի բոլոր դպրոցների բոլոր ուսուցիչների աշխատավարձը կրկնապատկել:

Պահանջ 5-րդ. 2020 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած՝ Հայաստանի Հանրապետությունում կրթությունն ամբողջությամբ՝ նախադպրոցականից մինչեւ բարձրագույն, դարձնել միայն ու միայն պետության հոգածության ներքո, այսինքն՝ բացառապես անվճար (ծնողն այսուհետ էլ չպետք է վաճառի իր կամ իր պապական տունը, որպեսզի այդ գումարով իր երեխային կամ երեխաներին կրթի Հայաստանում):

Հայ սերնդին կրթելը պետք է լինի միա՛յն ազգային-պետական մակարդակով, անվճար եւ վե՛րջ:

Պահանջ 6-րդ. Մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 10-ը Հայաստանի գյուղական բոլոր համայնքների ընտանիքների գյուղատնտեսական բոլոր վարկերը զրոյացնել: Գյուղատնտեսական բոլոր տեսակի վարկերի վճարումը Հայաստանում գործող բանկերին պարտավոր է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Պահանջ 7-րդ. Մինչեւ 2020 թվականի մայիսի 10-ը Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում փակված բոլոր ծննդատներն ու հիվանդանոցները վերաբացել: Հայաստանի՝ հատկապես գյուղական համայնքների բոլոր հիվանդանոցները, մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 10-ը, վերազինել ժամանակակից բժշկական սարքավորումներով:

Պահանջ 8-րդ. Սույն թվականի մայիսի 10-ից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է լրջագույնս խթանի ծնելիության աճի մակարդակը, այսինքն՝ Հայաստանի կառավարությունը պետք է ցուցաբերի աննախադեպ աջակցություն՝ Հայաստանում ծնելիության մակարդակի աճը կտրուկ բարձրացնելուն: Հետեւաբար, Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանում բնակվող իր յուրաքանչյուր քաղաքացու ընտանիքում ծնված 1-ին երեխային միանվագ պետք է հատկացնի 1 միլիոն դրամ, իսկ մինչեւ 16 տարեկանը՝ ամսական 50.000 դրամ: Նույն ընտանիքում ծնված 2-րդ երեխային միանվագ՝ 1.5 միլիոն դրամ, իսկ մինչեւ 16 տարեկանը՝ ամսական 50.000 դրամ: Նույն ընտանիքում ծնված 3-րդ երեխայից սկսած՝ յուրաքանչյուրին միանվագ՝ 2,5 միլիոն դրամ, իսկ մինչեւ 16 տարեկանը՝ յուրաքանչյուրին ամսական 50.000 դրամ:

Պահանջ 9-րդ. Անմիջապես չեղարկել, վերացնել վարորդների երթեւեկության համար չարիք դարձած բալային համակարգը՝ պատրաստելով նոր համակարգ՝ բնակչության անվտանգության եւ վարորդների երթեւեկության շահերից ելնելով:

Պահանջ 10-րդ. 2020 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած՝ Հայաստանում գործող մանր եւ միջին բիզնեսը երեք տարով պետք է ազատել բոլոր տեսակի հարկերից (միաժամանակ պարտավորեցնել մանր եւ միջին բիզնեսով զբաղվող ձեռներեցին՝ իր յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձը դարձնել նվազագույնը 200.000 դրամ). սոցիալական այս ծանր ժամանակաշրջանում, մանր եւ միջին բիզնեսով զբաղվող ընտանիքը երեք տարվա ընթացքում կկարողանա կարգավորել իր ընտանիքի բյուջեն եւ ոտքի կանգնել ու ապահովել իր բարեկեցությունը: 4-րդ տարվա սկզբից՝ Հայաստանում գործող մանր եւ միջին բիզնեսը կսկսի վճարել հարկեր:

Այսօրվանից սկսած՝ 50 օրվա ընթացքում, այսինքն՝ մինչեւ ապրիլի 7-ը ներառյալ, ՀՀ գործող կառավարությունն՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի, պետք է հայտարարի, որ ընդունում եւ ամբողջությամբ իրականացնելու է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության կողմից իրենց առաջադրված կարեւորագույն տասը պահանջները: Մինչեւ 2020 թվականի ապրիլի 7-ը ներառյալ, վերոնշյալ բոլոր տասը պահանջների վերաբերյալ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի եւ գործող կառավարության կողմից դրական պատասխան չլինելու, կամ, առհասարակ, պատասխան չլինելու դեպքում՝ ինքս սկսելու եւ ղեկավարելու եմ Հայ Ժողովրդի հրապարակային բազմահազարանոց ճշմարիտ եւ արդար պայքարը՝ հեռացնելով Փաշինյան Նիկոլին Հայաստանի վարչապետի պաշտոնից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ի՞նչ գնումներ է կատարել Քրիստիննե Գրիգորյանը
Արտաքին հետախուզական ծառայության մասին սա, թերեւս, միակ տեղեկությունն է, որ հայտնի է։ Որեւէ մեկին...
«Ժողովուրդ». Գյուղատնտեսությունը անկում է ապրել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 183
Ժողովուրդ օրաթերթը համադրելով պաշտոնական տեղեկությունները, պարզեց, որ իրականում Հայաստանում...
«Հրապարակ». Փաշինյանին չի հաջողվում ՔՊ-ն դարձնել եվրոպական ազդեցիկ կուսակցություններից որեւէ մեկի անդամ
Դեռ շաբաթներ առաջ ՔՊ-ական մեր աղբյուրներն ասում էին, որ կարծես որոշում ունեն եւ անդամակցության հայտ են...
«Հրապարակ». Լեւոն Քոչարյանը կուսակցություն կբացի՞
Չկան կուսակցություն բացելու մտադրություններ, իսկ հիմա զբաղված եմ, շտապում եմ քննարկման...
«Ժողովուրդ». Դատական համակարգում ՍԴ դատավորի նոր հավանական թեկնածուի անուն է շրջանառվում
Քաղաքական իշխանությունը իր «սրտի» թեկնածուին է փորձում առաջ տանել, իսկ դատական համակարգը չի...
«Հրապարակ». Միլիարդներ նորաստեղծ ՊՈԱԿ-ների համար
Նախագծից տեղեկանում ենք նաեւ, որ ստեղծվելիք ՊՈԱԿ-ը պետք է զբաղվի ինչ-որ համակարգչային ծրագրերի...
Ամենաշատ