News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 03
USD
509.14
EUR
613.77
RUB
6.73
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ջորջ Սորոսը Եվրոպային կոչ է արել «Սիրիայում Պուտինի ռազմական հանցագործությունների» հարցում Թուրքիայի կողմն անցնել։

Իր հոդվածում, որը հրապարակվել է Financial Times-ի կայքում, Սորոսը քննադատել է Պուտինին՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սատարելու համար, որին անվանել է «աշխարհի ամենաբարբարոս ղեկավարը Իոսիֆ Ստալինի ժամանակներից սկսած»։

Ինչպես գրում է Սորոսը, Թուրքիան միակ երկիրն է, որը ռազմական ուժ է կիրառել «Իդլիբում Ասադի եւ նրա ռուս դաշնակցի թակարդում հայտնված խաղաղ բնակիչների պաշտպանության համար»։ Ընդ որում, նա ընդունում է, որ Թուրքիան «չի համարձակվել ուղղակիորեն հարձակվել Ռուսաստանի վրա, քանի որ ռուսական ՌՕՈՒ-ն ուժեղ է թուրքականից»։ Այդ պատճառով, նրա խոսքերով, Թուրքիան որոշել է ռազմական անօդաչուների միջոցով պատասխան հարված հասցնել Ասադի ուժերին։

Սորոսը նշում է, որ 2014թ․ ինքն արդեն նախազգուշացրել էր Եվրոպային այն մասին, որ պետք է ուշադիր լինել, քանի որ Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում։ «Սակայն այն, ինչ այժմ տեղի է ունենում Իդլիբում, կատարվում է նույն սցենարով՝ Եվրոպան Սիրիայի հանդեպ իր քաղաքականության պատճառով խուսափում է Ռուսաստանի հետ հակասություններից, այն դեպքում, երբ նրան անհրաժեշտ է դիմակայել ՌԴ-ին։ Ուշադրությունը կենտրոնացնելով փախստականների ճգնաժամի վրա, որը Ռուսաստանն է ստեղծել, Եվրոպան պայքարում է ախտանիշի, ոչ թե պատճառի դեմ։ Եվրոպան, որը նպատակաուղղված է փախստականների ներհոսքի սահմանափակմանը, պետք է խոստովանի, որ Թուրքիան արդեն կրել է միլիոնավոր սիրիացիներին կացարան տրամադրելու հիմնական հարվածը»,- գրում է Սորոսը։

Ընդ որում, նա հավելում է, որ Եվրոպայում նաեւ չպետք է մոռանան, թե ինչպես է Թուրքիան վերաբերում իր սեփական ժողովրդին, օրինակ, քրդերի դեմ ուժ կիրառելը։ «Սակայն, այնուամենայնիվ, Սիրիայի հանդեպ Թուրքիան արժանի է Եվրոպայի կողմից աջակցության։ Այդ պատճառով Եվրոպան պետք է ձգտի ամրացնել Պուտինի հետ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցային դիրքը, որը փորձում է հասնել հրադադարի, որը Իդլիբում կպահպանի «անվտանգ գոտին» սիրիական փախստականների համար»,- գրում է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ