News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Դդմաշենում համայնքում, որտեղ այսօրվանից պարետի որոշմամբ մուտք ու ելքի հատուկ ռեժիմ է սահմանվել, վարակի դեպքերը տարածվել են գյուղում տեղի ունեցած հուղարկավորությունից, որին մոտ 7 տասնյակ մարդ է մասնակցել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԴԴմաշենի համայնքապետ Ավետիս Ավետիսյանը։

«Մեր գյուղից մեկն ամուսնացած է Հրազդանում, վարակված է եղել, եկել հորական տուն, վարակը փոխանցվել է։ Հետո նրանք էլ մասնակցել են իրենց հարազատի հուղարկավորությանը։ Ոստիկանները տեղում են եղել, կուտակում չի եղել, եկել մտել են, մի 10-5 րոպեով։ Ուղղակի ազգությունն իրենց մեծ է՝ քույր, եղբայր մի 70 հոգի են,  հարազատներով շատ են, ինչքան էլ հսկեին»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ տասից ավելի ընտանիք է վարակված։

Հիշեցնենք, որ պարետ Տիգրան Ավինյանի 6 մայիսի որոշման համաձայն Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանվել է հատուկ ռեժիմ։

Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում 2020 թվականի մայիսիի 6-ի՝ ժամը 18։00–ից մինչեւ 2020 թվականի մայիսի 16-ը` ժամը 23:59-ը։

Այսօրվա դրությամբ մարզում հաստատվել է 32 նոր դեպք, ընդհանուր կա 149 վարակված, որոնցից 39-ը՝ Դդմաշեն համայնքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ