News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 20
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց մեկ ամսով: Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 8-ին ժամը 13:00-ին:

Այսօրվա նիստի սկզբում դատավոր Աննա Դանիբեկյանը ներկաներին հայտնեց, որ դատարանը ստացել է Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի հայտարարությունն այն մասին, որ հաշվի առնելով հանկարծակի առաջացած խնդիրները՝ նիստին չի մասնակցի:

Յուրի Խաչատուրովը հայտնեց, որ այլ փաստաբանի չի կարող հրավիրել:

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանն անհարգալից վերաբերմունք անվանեց փաստաբանի բացակայությունը՝ հայտարարելով, որ դա ոչ այլ ինչ է, քան գործընթացի ձգձգում:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը հետաքրքրվեց, թե ինչպես դատախազը կարող է նման բան հայտարարարել: «Դուք տեղյա՞կ եք, թե ինչ է պատահել փաստաբանի հետ: Հարցերը նրան անձամբ պետք է ուղղվեն: Իսկ դատավորի ներկայությամբ նման պնդումներն անթույլատրելի են եւ պետք է համապատասխան հետեւանքներ ունենան»,-հիշեցրեց փաստաբանը: Նման կարծիք հայտնեցին նաեւ այլ փաստաբաններ:

«Դա իրավաբանի մոտեցում չէ՝ գնահատել այն, ինչի հանգամանքներն իրեն հայտնի չեն»,-հիշեցրեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ հենց դատարանի մեղքով են նիստերը բազմիցս հետաձգվել առանց որեւէ բացատրության:

Դատավորը հայտնեց, որ օգոստոսի 5-ին Վարդգես Գեւորգյանը հայտնել է, որ այլեւս փաստաբանական ծառայություններ չի մատուցի նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին: Արմեն Գեւորգյանի մեկ այլ փաստաբանից՝ Էրիկ Ալեքսանյանից հաղորդում է ստացվել այն մասին, որ նա արձակուրդի մեջ կգտնվի օգոստոսի 12-ից օգոստոսի 20-ը եւ օգոստոսի 22-ից սեպտեմբերի 11-ը: Այդ կապակցությամբ փաստաբանը խնդրել է հետաձգել նիստը: Այս նորությունն առաջացրեց տուժող կողմի վրդովմունքը, որն առիթը բաց չթողեց պաշտպանությանը մեղադրել գործընթացը ձգձգելու մեջ: Պաշտպանության  կողմին հիշեցրեցին, որ հանգստի իրավունքն ամրագրված է Սահմանդրությամբ, իսկ տուժող կողմը վրդովմունք չի հայտնել դատավորի արձակուրդի առնչությամբ: Ինչպես նաեւ նշեցին, որ դատական դեպարտամենտն իր կայքում չի նշել արձակուրդների ժամկետները, ինչի պատճառով փաստաբանները ստիպված են եղել արձակուրդ վերցնել իրենց հայեցողությամբ:

Տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը միջնորդեց ամբաստանյալների շահերը պաշտպանելու համար հասարակական պաշտպանների ներգրավման համար, որպեսզի նման իրավիճակներ չկրկնվեն: Փաստաբան Հայկ Ալումյանը ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Եգորյանն իր ելույթը ձեւակերպեց որպես դիրքորոշման արտահայտում, սակայն միջնորդություն ներկայացրեց: Իսկ ներկայիս կազմով միջնորդությունը չի կարող քննարկվել: «Եթե գործընթացն արագացնելու համար սխալ ճանապարհ ընտրենք, ապա կամ փաստաբանները զուտ ֆորմալ բնույթ կկրեն՝ նույնիսկ չծանոթանալով գործի նյութերին, կամ էլ կրկին կհետաձգենք գործընթացքը, որպեսզի նրանք ծանոթանան: Դա նշանակում է գործը հետաձգել 2-3 ամսով: Այսինքն՝ առաջարկը նպատակ ունի դադարեցնել գործընթացը»,-նշեց Ալումյանը:

Դատարանը համաձայնեց, որ այժմ չի կարող քննարկել միջնորդությունն ու Եգորյանին առաջարկեց ավելի ուշ կրկնել միջնորդությունը: Դատավորը նաեւ հաստատեց բոլորի՝ արձակուրդ մեկնելու իրավունքը:

Հաշվի առնելով բոլոր վերոնշյալ հանգամանքները՝ դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգեց նիստը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գույքի վրա դրված կալանքը կշարունակի գործել Ռոբերտ Քոչարյանին պատկանող տան եւ 235 մլն դրամի նկատմամբ. Փաստաբանական խումբ
Ըստ դատական ակտի՝ կալանքը կշարունակի գործել Ռ․ Քոչարյանին պատկանող տան եւ 235 մլն դրամի նկատմամբ…
Մարտի 1-ի նախօրեին ԱԱԾ-ն տեղեկություններ ուներ ռազմական օբյեկտների վրա հարձակումների նախապատրաստման մասին․ Օհանյան
ԱԱԾ տեղեկություններով՝ հանրահավաքի մասնակիցների մոտ զենք է եղել, հատկապես պատերազմի նախկին մասնակիցների մոտ․․․
Ռոբերտ Քոչարյան. Փետրվարի 23-ի խորհրդակցությունը «Երկրապահ» միությունում գործընթացների հետեւանք էր
«Սակայն գործում չկա ոչ մի նյութ կամավորների միությունում տեղի ունեցածի վերաբերյալ...
Դատարանը մասնակիորեն բավարարեց Ռոբերտ Քոչարյանի հաշվի եւ գույքի կալանքի չեղարկման մասին միջնորդությունը
Քոչարյանի եւ մյուսների գործով փաստաբանները պահանջում են «Մարտի 1»-ի գործի նյութերի ամբողջ ծավալը
Առանց ծանոթանալու ամբողջ գործի նյութերին՝ անհնար է արդյունավետ պաշտպանությունը․․․
Այս խեղկատակությանը պետք է վերջ տրվի. Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի դիմաց են
Նույնիսկ իրենք հասկանացան՝ այս գործը չունի իրավական հեռանկար եւ դադարել են մասնակցել…