News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախազգուշացրել է, որ գործադուլները կարող են շատ բացասական ազդեցություն ունենալ ձեռնարկությունների հետագա աշխատանքի վրա: Այս մասին նա հայտարարել է այսօր  շինարարական ոլորտի աշխատանքների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:

«Նախ ես դեռ ողջ եմ եւ արտերկրում չեմ, ինչպես այստեղ մեր մի քանի հարգելի «սվյադոմիյա» տարածում են` նախագահը լքել է երկիրը եւ գտնվում է արտերկրում»,- խորհրդակցության սկզբում ասել է պետության ղեկավարը:

Ալեքսանդր Լուկաշենկոն արձանագրել է, որ այժմ երկրում փորձում է ցնցել աշխատանքային կոլեկտիվները: «Դուք գիտեիք եւ գիտեք իմ դիրքորոշումը: Համավարակի ժամանակ, երբ ես փաստացի արգելեցի մարդկանց ազատել աշխատանքից` փողոց դուրս գցելով: Դժվար, ծանր է, բայց հիմա էլ հեշտ չէ: Ապրեն շինարարները, նրանք ավելի հեշտ վիճակում են, նրանք բոլորը գործով են զբաղված: Բայց, այնուամենայնիվ, շինարարներին եւս փորձում են շեղել: Մեր դիրքորոշումը միանշանակ է. համավարակի ծանր ժամանակներում մենք ոչ ոքի չենք աշխատացրել, չենք ստիպել: Եվ այստեղ նույնպես մենք չպետք է որեւէ մեկին պահենք: Եթե ​​մարդիկ ուզում են աշխատել` խնդրեմ: Ահա աշխատանք, եկեք եւ աշխատեք: Եթե ​​մարդ չի ցանկանում աշխատել, մենք չենք կարող պարանով քարշ տալ նրան»,- նշել է նախագահը:

Պետության ղեկավարը գործադուլների հավանական հետեւանքների մասին  պատմել է կոնկրետ օրինակներով: «Բելառուսկալի»-ի դեպքում, եթե այս նորմալ գործող ձեռնարկությունը մի քանի օրով կանգնեցնել, ապա դա ձռնտու կլինի հիմնական մրցակիցներ Ռուսաստանին եւ Կանադային: «Եթե նրանք երկու օր գործադուլ անեն, մրցակիցները` ռուսները եւ կանադացիները, կխաչակնքվեն եւ շատ արագ շուկա կմատակարարեն իրենց ուզածը»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նույնը վերաբերում է նաեւ մեքենաշինական ձեռնարկությունների աշխատանքին, ինչպիսիք են ՄՏԶ- ն, ՄԱԶ-ը եւ այլն: «Ի սեր Աստծո: Եթե այսօր դուք 10 տրակտոր չարտադրեք, դրանք շուկա չմատակարարեք, վաղը գերմանացիներն ամերիկացիների հետ կգան, ռուսներն իրենց սարքավորումները կբերեն: Նույնպես կխաչակնքվեն»,- նշել է Նախագահը:

Նա շեշտել է, որ աշխարհի տնտեսությունը նոր-նոր է սկսում վերակենդանանալ համավարակի հետ կապված սահմանափակումներից հետո: «Եվ բոլորը պայքարում են այդ շուկաների համար: Եթե ​​կանգ առնենք, երբեք չենք զարգացնի մեր արտադրությունը: Երբեք: Մեզ դեռ կհրեն այդ ճահճի մեջ: Մարդկանց դա պետք է բացատրել. ուզում եք` գործադուլ արեք, եթե ուզում եք աշխատել, աշխատեք»:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել