News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լուսանկարչության համաշխարհային օրը ամեն տարի նշվում է օգոստոսի 19-ին: Իսկ հիմնադրվել է այն 2009 թվականին՝ ավստրալացի Կորսկե Արա անունով լուսանկարչի նախաձեռնությամբ:

Տոնի ամսաթիվն ընտրվել է կապված այն բանի հետ, որ 1839թ. այս օրը լայն հասարակությանը ներկայացվել է լուսանկարը տպելու եղանակը` դեգերետիպը, որը լուսանկարի նախատիպն է: Այս գյուտը պատկանում է Լուի Ժակ Մանդե Դագերին, որից Ֆրանսիայի կառավարությունը գնել է նման խոստումնալից նորամուծության արտոնագիրը, եւ  գյուտը հայտարարել է «նվեր աշխարհին»: Չէ՞ որ Դագերի գյուտը լուսանկարչության ճանապարհին առաջին քայլն է դարձել՝ որպես հանրամատչելի «տեխնոլոգիա»:

Լուսանկարչության համաշխարհային օրը տոն է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են լուսանկարել եւ լուսանկարվել, ինչը նշանակում է, որ իրադարձությունը աներեւակայելի պայծառ եւ դրական է: Ուստի այսօր համարձակորեն ձեր ձեռքը վերցրեք ցանկացած տեխնիկա, որը կարող է տպավորել անմոռանալի պահերն ու տեսարանները, եւ առաջ գնացեք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ