News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինական ռեստորանը ներողություն է խնդրել այն բանի համար, որ այցելուներին առաջարկել է նախքան պատվիրելը կշռվել, հայտնում է UPI-ն:

Հունանի նահանգի Չանշա քաղաքում Chuiyan Fried Beef ընկերությունը հայտնել է, որ առաջարկը գործարկվել է ի պատասխան սննդի ավելցուկները նվազեցնելու նախագահ Սի Ցզինպինի կոչի:

Ճաշարանի մուտքի մոտ կշեռք են տեղադրել եւ հաճախորդներին առաջարկել են կշռվել: Կշեռքի մոտ փակցված ուղեցույցը տարբեր քաշ ունեցող տղամարդկանց եւ կանանց համար սննդի ընտրության եւ չափաբաժնի տարբերակներ է առաջարկել:

Այս քայլը սոցիալական ցանցերում քննադատության է արժանացել հաճախորդների կողմից, ովքեր կարծել են, թե քաշի հետ կապված նախաձեռնությունը խրախուսում է ավելորդ քաշի համար ամոթը:

Ռեստորանը հայտարարել է, որ «խորապես զղջում է», եթե առաջարկը որեւէ մեկին վիրավորել է: «Մեր մտադրությունն այն էր, որպեսզի քարոզեինք ավելորդ սնունդ չծախսելը եւ առողջ պատվերներ կատարելը»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Մենք երբեք հաճախորդներին չենք ստիպել կշռվել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ