News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան դիմել է եվրոպացի առաջնորդներին նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչելու կոչով, որոնք երկրում տեղի են ունեցել օգոստոսի 9-ին, փոխանցում է TUT.by-ը։

«Ես ձեզ կոչ եմ անում չճանաչել կեղծված ընտրությունների արդյունքները»,- ասել է նա անգլերեն ուղերձում։ «Իմ երկրում խաղաղ իշխանափոխությանը նպաստելու համար ես նախաձեռնել եմ Բելառուսի Ազգային համակարգող խորհրդի ստեղծումը, որը կղեկավարի երկխոսության միջոցով իշխանության խաղաղ փոխանցման գործընթացը»,- հավելել է Տիխանովսկայան։

Տիխանովսկայայի խոսքով՝ «խորհուրդն անհապաղ կնախաձեռնի նոր ազնիվ եւ ժողովրդավարական նախագահական ընտրությունների անցկացում միջազգային դիտորդությամբ»։ Նա Եվրոպայի երկրների առաջնորդներին նաեւ կոչ է արել «հարգել միջազգային իրավունքի սկզբունքները, Բելառուսի ինքնիշխանությունը եւ բելառուս ժողովրդի ընտրությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ