News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, այսօր` մայիսի 18-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելել է ազգային, պետական ու քաղաքական խոշոր գործիչ, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը շրջել է թանգարանում, ծանոթացել ցուցադրված նյութերին, որոնք նրան ներկայացրել են «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռիմա Դեմիրճյանը եւ թանգարանի տնօրեն Վահագն Մամյանը:

ԱԺ նախագահը ցանկություն է հայտնել Ազգային ժողովում ստեղծվելիք թանգարանում նաեւ Կարեն Դեմիրճյանին վերաբերող նյութեր, ինչպես նաեւ թանգարանից ցուցանմուշներ ունենալ:

Լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պետական, քաղաքական մեծ գործիչ Կարեն Դեմիրճյանն իր հայրենասիրությունն ապացուցել է հայրենաշինությամբ: «Նա մեծ ներդրում ունի մեր պետության, պետականության կայացման գործում, մեծ գործեր ունի թողած մեր ժողովրդին»,- երախտագիտությամբ ասաց ԱԺ նախագահը` նշելով, որ թանգարան իր այցելությամբ ցանկանում է եւս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցել Կարեն Դեմիրճյանի հիշատակին:

Հիշեցնենք, որ թանգարանը հիմնադրվել է Հայաստանի կառավարության 2001 թ. հունվարի 9-ի որոշմամբ` նրա հիշատակը հավերժացնելու, նրա կյանքն ու գործունեությունը, ներկայացնելու նպատակով: Թանգարանն ունի հարուստ փաստավավերագրական նյութ` փաստաթղթեր, լուսանկարներ, տեսաֆիլմեր, ժամանակակիցների հուշեր, անձնական իրեր, կառավարական պարգեւներ, տարբեր առիթներով բարեկամներից, գործընկերներից, ժողովրդից, այլ պետությունների ղեկավարներից եւ քաղաքական գործիչներից ստացած բազմաթիվ հուշանվերներ, արվեստի գործեր, օլիմպիական չեմպիոնների մեդալներ` նվիրած Կարեն Դեմիրճյանին եւ այլն: Թանգարանի ֆոնդում է պահվում Կարեն Դեմիրճյանի անձնական արխիվը:

Տպել
Ամենաշատ