News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Բելառուսի նկատմամբ ամենաբարձր մակարդակով դիվանագիտական ջարդ է սկսվել: Այս մասին, «Բելթա»-ի հաղորդմամբ, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Այսօր Բելառուսի նկատմամբ հիբրիդային պատերազմ են վարում, ինչպե՞ս դա այլ կերպ անվանենք: Մեր դեմ դիվանագիտական ջարդը սկսվել է ամենաբարձր մակարդակով»,-նշել է նա:

Նա նշել է, որ Բելառուսի հարեւանները ոչ միայն բացահայտ կերպով հայտարարում են երկրում կրկնակի ընտրությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումը, այլ նաեւ սկսում են միջամտել երկրի ներքին գործերին:

Նա հավելել է, որ երկիրն այժմ ստիպված է մեծ գումարներ ծախսել՝ իրավիճակը կայունացնելու համար:

«Դուք տեսնում եք այդ հայտարարությունները, որոնցում ասվում է, որ եթե Բելառուսը փլուզվի, ապա Գրոդնիի շրջանը կփոխանցվի Լեհաստանին: Նրանք այդ մասին բացահայտ խոսում են: Ոչինչ նրանց մոտ չի ստացվի»,-հայտարարել է Բելառուսի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ