News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստանում է բելառուսական կողմի պատասխան մի շարք երկրների սահմանած պատժամիջոցներին։ Նա այդ մասին հայտարարել է այսօր՝ շփվելով «Սավուշկին-Օրշա» ԲԲԸ-ի աշխատակիցների հետ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։

«Մենք նրանց ցույց կտանք, թե ինչ են պատժամիջոցները։ Եթե նրանք (լեհերը եւ լիտվացիները) դեռեւս մեր միջոցով Չինաստան եւ Ռուսաստան բարաժել են, ապա հիմա թռչելու են կա՛մ Բալթիկայով, կա՛մ Սեւ ծովով Ռուսաստանի եւ այլոց հետ առեւտուր անելու։ Իսկ պատժամիջոցային արտադրանքի մասին (այն արտադրանքի, որի վրա Ռուսաստանը էմբարգո է սահմանել) թող անգամ չերազեն։ Մենք նրանց ցույց կտանք, թե ինչ են պատժամիջոցները»,- հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Նրանք հաբրգել են եւ մոռացել, թե ինչ է Բելառուսը։ Եվ կարծում էին, թե մեզ կարելի է ծնկի բերել, տանկերով, հրթիռներով վախեցնել… Տեսնենք, թե ով ում կվախեցնի։ Մենք նրանց ցույց կտանք, թե ինչ են պատժամիջոցները»,- շեշտել է Բելառուսի առաջնորդը։ «Ես կառավարությանը հանձնարարել եմ առաջարկ ներկայացնել Լիտվայի նավահանգիստներից առեւտրային բոլոր փոխադրումների վերաուղղորդման մասին այլ նավահանգւստներ։ Ահա եւ կտեսնենք, թե ինչպես են ապրելու։ Լիտվայի բյուջեի 30 տոկոսը ձեւավորում են Լիտվայով մեր բեռնափոխադրումները։ Էլ ի՞նչ է պետք։ Հաբրգել են։ Այդ պատճառով տեղը կնստեցնենք»,- նշել է պետության ղեկավարը։

Լուկաշենկոն շեշտել է, որ Բելառուսն արդեն անցել է պատժամիջոցային շրջան։ «Գոյատեւեցինք։ Կգոյատեւենք նաեւ հիմա։ Աշխարհը զուրկ չէ բարի մարդկանցից։ Ուստի պետք չէ մեզ վախեցնել»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ