News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 31-ին նշվում է Բլոգի օրը (Blog Day): Մտահղացումն առաջացել է 2005-ին, երբ LiveJournal-ի ակտիվ օգտատերերը blog բառի մեջ նկատել են 3108 թիվը: Դրա համար էլ տոնը նշվում է հենց օգոստոսի 31-ին (31.08):

Բլոգի օրվա նախաձեռնողները կոչ են անում այդ օրը նվիրել տարբեր երկրներից ու տարբեր հետաքրքրություններով մարդկանց հետ ծանոթությանը, գրում է Calend-ը: Դրա համար առաջարկում են գրել հինգ տարբեր բլոգների մասին համառոտ բնութագրեր ու օգոստոսի 31-ին դրանք հրապարակել սեփական բլոգերում կամ էջերում՝ նշելով նաեւ հեղինակների էջերի հղումները:

Բլոգերները այդ մտահղացումը մեծ ոգեւորությամբ են ընդունել: Երբ օգոստոսի 31-ը տոն հայտարարեցին, Google-ի գործակցում միանգամից 30 հազար նոր էջ հայտնվեց: Իսկ 2007-ին այդ օրվա կապակցությամբ սկսեցին կազմակերպել լավագույն բլոգների մրցույթ՝ Best of Blogs: Դրան կարող են մասնակցել տասը լեզուներով հրապարակումներ՝ անգլերենով, արաբերենով, իսպաներենով, չիներենով, գերմաներենով, նիդեռլանդերենով, պարսկերենով, պորտուգալերենով, ֆրանսերենով ու ռուսերենով:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ