News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անգլիական Քիլինգվորտ քաղաքում կինը դարձել է մուլտիմիլիոնատեր եւ եւս 25 տարի աշխատել սուպերմարկետում, հաղորդում է Evening Chronicle-ը:

64-ամյա Էլեյն Թոմփսոնը 2,7 մլն ֆունտ սթեռլինգ է շահել 1995 թվականին: Այդ ժամանակ նա չի ցանկացել հեռանալ իր սիրելի աշխատանքից եւ շարունակել է աշխատել՝ չնայած նրան, որ մուլտիմիլիոնատեր է դարձել:

Նա նաեւ չի դադարել աշխատել կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ:

Բրիտանուհին շարունակել է աշխատել, որպեսզի օրինակ ծառայի իր երեխաներին: Բացի այդ, նա իսկապես սիրում է սուպերմարկետում աշխատանքը:

Շահած գումարով Թոմփսոնն ընտանիքի հետ այցելել է Լաս Վեգաս , երեխաներին օգնել տուն գնել, ինչպես նաեւ գնել Ford Fiesta ավտոմեքենա եւ մի քանի ձի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ