News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը։

Օգոստոսի 30-ին Հայաստանում.

Ելփին գյուղից 10 կմ հյուսիս-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Վայոց ձորի մարզի Հորս գյուղում 3 բալ ուժգնությամբ:

Աշոցք գյուղից 8 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Մեծ Սեպասար, Մուսայելյան, Ամասիա, Զույգաղբյուր և Աշոցք գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ՝

Օգոստոսի 28-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 30 կմ հյուսիս-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Օգոստոսի 31-ին Իրանում՝ Մակու քաղաքից 23 կմ հարավ-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է հինգ երկրաշարժ: Օգոստոսի 30-ին և 31-ին 6.5 և 6.2 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատասխանաբար Միջինատլանտյան լեռնաշղթայի և Հնդկական օվկիանոսի` Չագոս կղզեխմբի տարածքներում:

Սեպտեմբերի 1-ին 6.8 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Չիլիի Ատակամա տարածաշրջանում` Ուասկո նահանգի Վալյենար քաղաքից 69 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժին հետևել է 5 և ավելի մագնիտուդով 9 երկրաշարժ, որից երկուսն ունեցել են 6.3 և 6,5 մագնիտուդ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
EFSD. Հայաստանում երկրաշարժերի վնասը կարող է հասնել 2,4 միլիարդ դոլարի
Ուսումնասիրության շրջանակներում կազմվել են երկրների պրոֆիլներ՝ ներառյալ համակարգված տեղեկատվություն...
Չինաստանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում
Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենահզոր ցնցումները՝ 5,4 և 5,1 մագնիտուդով...
Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը մոտ 25 հազար մարդ բնակչությամբ Պադամ քաղաքից 35 կմ հարավ է։ Երկրաշարժի օջախը 21 կմ խորության վրա է...
Թայվանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1 038-ի
Երկրաշարժից տուժածների թիվն ավելացել է...
Ճապոնիայի հյուսիս-արևելքում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի շրջանում։ Ստորերկրյա ցնցումների օջախը եղել է...
Ամենաշատ