Նոր օրենսդրական նախաձեռնության ուժի մեջ մտնելուց հետո պարետատան ինստիտուտը կլուծարվի: Այս մասին այսօր «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:
Այսպիսով, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կազատվի պարետի պաշտոնից:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կարանտին մտցնելու նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 80 պատգամավոր, դեմ՝ 28: