News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 6-ին Բելառուսում զանգվածային միջոցառումների մասին օրենսդրության խախտման համար 633 մարդ է ձերբակալվել: Այս մասին, «Բելթա»-ի հաղորդմամբ, հայտարարել է Բելառուսի ՆԳՆ խոսնակ Օլգա Չեմոդանովան:

Բելառուսի տարբեր բնակավայրերում 42 բողոքի ակցիա է անցկացվել: Մասնակիցների թիվը կազմել է մոտ 31 000:

Չնայած ոստիկանների զգուշացումներին՝ բողոքի ակցիայի մասնակիցները փակել են տրանսպորտի աշխատանքը: Անկախության պալատի մոտ իրավապահները կանգնեցրել են շարասյանը, սակայն մի մասը շարժվել է դեպի Անկախության պողոտա, մնացած մասը սկսել է տարբեր գրություններ տեղադրել ոստիկանության հետ կոնֆլիկտ սադրած հատուկ տրանսպորտի վրա:

Գրոդնոյում ծայրահեղականորեն տրամադրված ակտիվիստները շարժվել են դեպի Յանկի Կուպալա պողոտա, խոչընդոտել մեքենաների տեղաշարժին: Ոստիկանության զգուշացումներին առանձին մասնակիցներ պատասխանել են նրանց ուղղությամբ շշեր, փայտեր եւ քարեր նետելով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ