Աֆղանստանի առաջին փոխնախագահ Ամրուլլահ Սալեհին չորեքշաբթի առավոտյան հաջողվել է փրկվել մահից Քաբուլում ռումբի պայթյունից, հայտնում է Reuters-ը:

Պայթյունի արդյունքում զոհվել եւ վիրավորվել է առնվազն 20 մարդ: Նրանց թվում են նաեւ փոխնախագահի թիկնապահները:

Երկրի առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ պայթյունի արդյունքում զոհվել է առնվազն 4 մարդ, 16-ը վիրավորվել են:

Մինչ այժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

Սալեհի դեմ, ով նախկինում զբաղեցնում էր Աֆղանստանի հետախուզության ղեկավարի պաշտոնը, մի քանի անգամ մահափորձ է կատարվել: Վերջին հարձակումը տեղի էր ունեցել անցյալ տարի: Այդ ժամանակ փոխնախագահի դեմ մահափորձի արդյունքում մահացել էր 20 մարդ: