News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Այսօր մանդատը վայր դնելու մասին հայտարարած Արսեն Ջուլֆակյանին կփոխարինի Նարեկ Ղահրամանյանը, որն «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդ համարն է: Նա 2018-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր Կապանի քաղաքապետի պաշտոնակատար:

Նարեկ Ղահրամյանը ծնվել է 1991թ․ապրիլի 16-ին Կապան քաղաքում։ Ավարտելով Կապանի 7-րդ միջնակարգ դպրոցը՝ 2008թ․ ընդունվել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը և ավարտել՝ երկրաֆիզիկոսի որակավորմամբ, բակալավրի աստիճանով։ 2012-14թթ․ ծառայել է ՀՀ ԶՈւ-ում։

Աշխատել է «Սուրնալուսշին» ՍՊԸ-ում որպես տնտեսվար, «Կովսականի բարիքներում»՝ մարկշեյդեր (լեռնային ճարտարագետ), «Վայբլ» ՍՊԸ-ում։

2015թ․-ից ՔՊ կուսակցության հիմնադիր անդամ է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ:

Նա իր հայտարարության մեջ նշել էր, որ նման քայլի դիմելու պատճառը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների կառավարման մոտեցումների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ