News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Իմ ցանկությամբ եւ քաղաքական թիմի համաձայնությամբ պետական ծառայությունս շարունակելու եմ գործադիրում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորական մանդատը վայր դրած Արմեն Փամբուխչյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին դիմում եմ ներկայացրել օրենսդիր մարմնում գործունեությունս դադարեցնելու մասին՝ վայր եմ դնում պատգամավորական մանդատս:

Ուզում եմ նշել, որ իմ ցանկությամբ եւ քաղաքական թիմի համաձայնությամբ պետական ծառայությունս շարունակելու եմ գործադիրում:

Արդյունավետ համատեղ աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել 7-րդ գումարման Ազգային Ժողովի բոլոր գործընկերներիս։ Բնականաբար առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում «Իմ քայլը» խմբակցությանն ընդհանուր նպատակների իրականացմանը միտված բովանդակային քննարկումների եւ կայացված որոշումների համար։ Վստահեցնում եմ, որ խմբակցությունը եղել ու շարունակելու է մնալ հեղափոխության արժեքները կրող, ՀՀ քաղաքացիների եւ մեր պետականության շահերին ծառայող ուժեղ ինստիտուտ:

Հատուկ շնորհակալություն բոլոր այն քաղաքացիներին, որոնց հետ այս ընթացքում համագործակցել եմ։ Հայցում եմ ինձ դիմած այն քաղաքացիների ներողամտությունը, որոնց բարձրացրած խնդիրների լուծումն ամբողջությամբ ավարտին չեմ հասցրել:

Շնորհակալություն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ