ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դադարեցրել է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները: Այս մասին  նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի հայրենակիցներ, Սույն հայտարարությամբ դադարեցնում եմ «Ժպիտների քաղաք», City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։

Վստահ եմ, մեր երեխաները հուսալի եւ ապահով ձեռքերում են»,- գրել  է նա։