News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 22
USD
494.31
EUR
584.77
RUB
6.42
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում վաղը ժամը 11։00-ին քննվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Նշենք, որ մամուլում լուրեր շրջանառվեցին, որ միջնորդությունը քննելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ NEWS.am-ին այդ տեղեկությունը դատավորի աշխատակազմից հաստատեցին։

Ավելի վաղ armlur.am-ը գրել էր, որ առաջիկա երկու օրերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ամենայն հավանականությամբ կկալանավորվի:

NEWS.am-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի փաստաբաններից Սմբատ Մինասյանն ասել էր, որ իրենք չեն ծանուցվել, եւ, որ վաղվա դատական նիստի մասին տեղեկություն չունեն։

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ փաստաբանական թիմը վաղվա դատական նիստին ներկայանալու մասին արդեն ծանուցվել է։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Նա իրեն առաջարված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է ապօրինի։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ծառուկյանին պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացրել ԱԺ, որը բավարարվել էր։

Սակայն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Ըստ առաջին ատյանի դատարանի որոշման՝ հիմնավոր կասկածն առկա էր։ Այս որոշումը Վերաքննիչ էին բողոքարկել երկու կողմն էլ. դատախազությունը պահանջել էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ կալանավորել Ծառուկյանին, իսկ փաստաբաններն էլ մի քանի  բողոք էին ներկայացրել, որոնցից մեկն այն էր, թե գործն ըստ օրենքի պետք է ՀՔԾ-ում քննվեր։

Նշենք, որ վերաքննիչը մերժել էր փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքն էլ մասնակի բավարարել՝ բեկանելով առաջին ատյանի որոշումը եւ ուղարկել նոր քննության։

Այնուհետեւ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմն ու գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք էին ներկայացրել։ Այսօր հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել կողմերի բողոքները։

Նշենք, որ այս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ԱԺ նախկին մի քանի պատգամավորներ, որոնց թվում են՝ Աբրահամ Մանուկյանը, Վանիկ Ասատրյանը եւ Սեդրակ Առուստամյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ է բռնկվել «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի տանիքում. «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 11/1 հասցեում՝ «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի տանիքում գտնվող ծխահեռացման խողովակում...
Վրաստանում բանկը գրավողը 500 հազար դոլար վերցնելով փախուստի է դիմել․ հանցագործը հետախուզվում է, պատանդներն ազատված են
Իրավապահ մարմիններին հաջողվել է իրականացնել հատուկ գործողություն եւ հոկտեմբերի 22-ի առավոտյան բոլոր պատանդներին ազատել․․․
Ստամբուլում ուսումնական ինքնաթիռ է կործանվել
Թուրքիայում մասնավոր էներգետիկական ընկերության 6 աշխատակից ձերբակալվել է լրտեսության մեջ մեղադրանքով
Բեռլինի ամենահայտնի թանգարաններից մեկում վանդալներն ավելի քան 70 արվեստի գործ եւ արտեֆակտ են վնասել
Քարե քանդակների եւ սարկոֆագների վրա «յուղանման հեղուկ» են լցրել` տեսանելի լաքաներ թողնելով...
Զուգդիդիի կենտրոնում գտնվող «Վրաստանի բանկի» մասնաճյուղում պատանդ վերցված անձանց մի մասն ազատ է արձակվել
Զինված մարդու պահանջները դեռ հայտնի չեն...
Ամենաշատ