News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 20
USD
492.4
EUR
578.91
RUB
6.34
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահի աշխատակազմը հրապարակել է ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին ուղղված «Նորք» ԻԿՀ-ի (այժմ՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն) անձնակազմի բաց նամակը։

«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով առողջապահության բնագավառում գործունեություն ծավալող մեր գործընկերները պարգևատրվեցին կորոնավիրուսային հիվանդության համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար: Սրտանց շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ բարձր գնահատելով նրանց նվիրական աշխատանքն ու ներդրումը: Այդուհանդերձ հարկ է նկատել, որ «Նորք» ԻԿՀ-ի՝ ներկայիս Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ներդրումն ու դերը այդ ամենում ևս պակաս չի եղել: Ողջ անձնակազմը եղել է վիրուսի դեմ պայքարի առաջնագծում: Առաջամարտիկի դերը կրել և շարունակում ենք կրել պատվով, ավելին՝ շարունակելու ենք:

2019թ. դեկտեմբեր՝ COVID-19 առաջին դեպքերը Չինաստանում:

2020թ. հունվար՝ Հայաստանի Հանրապետություն, «Նորք» ԻԿՀ ` Չինաստանից ՀՀ վարակի ներթափանցման կանխարգելմանն ուղղված բոլոր միջոցառումները ՀՎԿԱԿ-ի հետ միասին:

2020թ. փետրվար` եղել է 1-ին հիվանդանոցը, որտեղ վերապրոֆիլավորվել են 2 բաժանմունք COVID-19 կասկածելի հիվանդների համար:

Մարտի 1`  ԻԿՀ-ում արձանագրվել է առաջին COVID-19 բերովի դեպքը:

2020թ. մարտ՝ «Նորք» ԻԿՀ-ն եղել է առաջին հիվանդանոցը, որ ամբողջությամբ վերապրոֆիլավորվել է COVID-19 հիվանդանոցի:

Այդ վերապրոֆիլավորումը անձնակազմի համար նշանակել է պատերազմային իրավիճակ ու այդ իրավիճակին համապատասխան աշխատանք հիվանդանոցի տնօրենից մինչև մայրապետ: «Նորք» ԻԿՀ-ն միայնակ պայքարը շարունակել է մինչև մարտի 26, երբ սկսեցին ներգրավվել նաև այլ կենտրոններ: Բացի այդ ներգրավումից հետո էլ շարունակել է լինել տրիաժ իրականացնող միակ հիվանդանոցը: Արել է տրիաժ COVID-19-ի ամենօրյա մեծ թվով հայտնաբերումների ամիսներին (ապրիլ, մայիս, հունիս)՝ ունենալով սահմանափակ մահճակալային ֆոնդ, փորձելով ոչ մի ծանր կամ պոտենցիալ ծանրացող հիվանդի դուրս չթողնել:

«Նորք» ԻԿՀ-ն ունի COVID-19 PCR իրականացնող լաբորատորիա, որն իր ծանրաբեռնվածությամբ երկրորդն է ՀՀ-ում:

Վերջին ամիսներին «Նորք» ԻԿՀ-ում կատարվում է ակադեմիական ոլորտից մի շարք գիտնականների ներգրավմամբ լայնածավալ հետազոտություն COVID-19 վերաբերյալ: Ծրագիրը ուշագրավ է դարձել միջազգային բժշկագիտական կառույցների համար:

Եվ այս ամենը COVID-19 համավարակի դեմ պայքարում «Նորք» ԻԿՀ-ի և իր գլխավոր հրամանատար Մ.Վ. Դավիդյանցի ծավալած գործունեության միայն մի մասն է: Կարծում ենք, մեր բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեր ու գնահատվեր: Ինչպես մեր երկրի Նախագահի, Վարչապետի և Կառավարության, այնպես էլ առողջապահության նախարարության կողմից թեկնածուներ առաջադրելիս չպետք է մոռացվեր ու անտեսվեր, քանզի մեր գիտելիքներն ու ջանքերը ծառայել և շարունակում են ծառայել առաջնահերթ մեր Անկախ Հայաստանին, մեր քաղաքացիներին: Գիտակցում ենք, որ չէին կարող պարգևատրվել բոլորը, որ ընտրությունը կատարվել է ներկայացված թեկնածուների միջև, բայց և արդարությունն էլ ենթադրում է, որ չի կարող անտեսվել այն կոլեկտիվը, որն իսկապես եղել է ու կա հիվանդության դեմ պայքարի առաջամարտիկ»:

ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armenia Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ՀՀ...

Опубликовано Naira Stepanyan Вторник, 22 сентября 2020 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կորոնավիրուսից մահացած 10 անձանցից ամենաերիտասարդները 49-ամյա կին ու տղամարդ են
Այսպիսով` երեկ կատարվել է 2893 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1234 նոր դեպք: Ունենք 526 առողջացած…
Կորոնավիրուսով վարակման 1234 նոր դեպք մեկ օրում. մահացել է 12 մարդ
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 352764, վերջին մեկ օրում` 2893 նոր թեստավորում...
«Սխալներ անում են բոլորը, ես էլ բացառություն չեմ». Թևան Պողոսյանը վարակվել է կորոնավիրուսով եւ մեկուսանում է
Իսկ Արցախում այս օրերին տղաներն ու աղջիկներն ինչ անում են, շնորհակալության համար չեն անում, բայց ես կասեմ շնորհակալություն բոլորին, ում գործը տեսել եմ
Կորոնավիրուսի պանդեմիան Մերձավոր Արեւելքի գրեթե բոլոր երկրներին տնտեսական ռեցեսիայի է հասցրել
Եվրոպական մի քանի երկիր պարետային ժամ է հայտարարել
Փողոց դուրս գալու արգելքը գործում է 21.00-ից 06.00-ն...
Եվրահանձնաժողովը ստեղծել է Եվրամիությունում վարակման քարտեզ. հիմնական գույնը կարմիրն է
Եվրոպայի երկրների եւ տարածաշրջանների քարտեզն օգտագործում է գունային կոդեր վերջին երկու շաբաթվա ընթացքում 100 հազար մարդու հաշվարկով մեկ օրում վարակման նոր դեպքերի միջին թիվը պատկերելու համար…
Ամենաշատ