News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 06
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հարցերին պատասխանել է ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը։

Պարոն Կարապետյան, պատերազմի առաջին օրերից լուրեր են շրջանառվում Արցախին ցուցաբերած Ձեր բազմակողմանի և մեծ աջակցության մասին։ Կմանրամասնե՞ք՝ կոնկրետ ինչի մասին է խոսքը։

Արցախում հայրենական պատերազմ է, ու յուրաքանչյուրիս պարտքն է իր ուժերի և հնարավորությունների սահմաններում զորավիգ լինել հերոսաբար մարտնչող մեր զինվորին։ Չէի ուզենա մտնել արված և արվելիք գործի մանրամասների մեջ։

Այսօր կամ վաղը Վերաքննիչ դատարանում լսվելու է կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցը։ Հետևելո՞ւ եք գործընթացին։

Այո, մեծ ուշադրությամբ հետևելու եմ։ Այսօր մեզ ավելի, քան երբևէ, համերաշխություն է անհրաժեշտ։ Համերաշխությունն է, որ կարող է հաղթանակ ապահովել մեզ ոչ միայն ռազմի դաշտում, այլև բոլոր ասպարեզներում։ Կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխությունը և նրա՝ ազատության մեջ հայտնվելը այս առումով կարող է լուրջ ազդակ լինել հայ հասարակության համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խորհրդարանական մեծամասնությունը կարգելափակի սահմանազատման մասին ընդդիմության հայտարարության նախագիծը
Ազգային ժողովը, ըստ նախագծի, պետք է դատապարտեր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքների օկուպացիան...
Պաշտոնապես ոչինչ չհայտարարվեց 10 ռազմագերիների վերադարձի առնչությամբ տեղի ունեցած բանակցությունների մասին. Աբրահամյան
Եթե չեմ սխալվում, ապա մինչև վերջերս, ՀՀ-ն հասցրել էր Ադրբեջանին հանձնել 3 շրջանների ականապատ դաշտերի քարտեզները...
Արցախում հրազենային վիրավորումից 19-ամյա զինծառայող է մահացել․ ՊԲ
Դեպքի մանրամանսերը պարզելու համար կատարվում է քննություն...
«Ասաց՝ Օզմանյան, գալիս եմ մի անհանգստացիր.Դա ինձ լույս էր».Փոխգնդապետ Գրիգորյանը շրջափակումից դուրս է բերել զինվորներին
Գնդապետ, ազգային հերոս Գարեգին Պողոսյանի ենթակայությամբ գործած եւ պատերազմի ընթացքում առաջադրված խնդիրներ գերազանց կատարած…
44-օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Արման Զքոյանը հետմահու պարգևատրվեց մեդալով (ֆոտո)
Հ. Մելքոնյանը պարգևը հանձնեց հերոսի հորը՝ Մխիթար Զքոյանին: Ապա երախտագիտության, ակնածանքի ելույթներով հանդես եկան Արթիկի թիվ…
Թուրքիայի հետախուզությունը մասնակցել է 2020 թվականին Արցախի դեմ պատերազմին. Թուրքիայի փոխնախագահ
Ֆուաթ Օքթայը պաշտոնապես խոստովանել է...
Ամենաշատ