News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը պետք է վերանայի իր հարաբերություններն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Այս մասին Լոս Անջելեսի քաղաքապետարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ներկայացուցների պալատի անդամ Ադամ Շիֆը:

«Ամերիկացի ժողովուրդը պետք է հասկանա, թե ինչն է վտանգված, երբ Արցախի ժողովուրդը սպանվում է, երբ քաղաքացիական բնակավայրերը ռմբակոծվում եւ հրետակոծվում են ադրբեջանցիների կողմից, եւ այդ ամենը` Թուրքիայի օգնությամբ, սա սպառնում է մեր բոլոր ազատություններին,- ասել է նա` հավելելով:- Այս հակամարտությունը պետք է ստիպի մեզ վերանայել մեր հարաբերությունները ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Եթե ​​Միացյալ Նահանգների դաշնակիցը Սիրիայից մարտիկներ է հավաքագրում` հետագա արյունահեղությունն ու խաղաղ բնակիչների սպանությունները խթանելու համար, ապա նրանք ի՞նչ դաշնակիցներ են ՆԱՏՕ-ում կամ այլուր»:

«Մենք պետք է վերջ տանք այս հակամարտությանը եւ տառապանքներին` հնարավոր ճնշում գործադրելով Ադրբեջանի եւ նրանց թուրք հովանավորների վրա, եւ պետք է այնպես անենք, որպեսզի Միացյալ Նահանգներն այլեւս ոչ մի առիթ չտան Ադրբեջանին կամ Թուրքիային կարծելու, որ իրենք կարող են անպատժելիորեն այդպիսի բռնություններ գործել»,- ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ