News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիան հազարավոր սիրիացի տղամարդկանց է ուղարկել Ադրբեջանի համար կռվելու Լեռնային Ղարաբաղում բախումներ սկսվելուց անմիջապես հետո, գրում է The National-ը:

Պարբերականը զրուցել է Սիրիայից վարձկաններից մեկի հետ: «Հիմա ես ձեզ հետ ստորգետնյա բունկերից եմ խոսում»,- ասել է 24-ամյա Իբրահիմը: «Ռազմական ինքնաթիռներն ուժեղ հարվածներ են հասցնում մեզ: Մենք այնքան տղաների կորցրեցինք, նույնիսկ չեմ կարող հաշվել, թե քանիսին: Ես չգիտեմ, թե ինչ ենք մենք այստեղ անում: Անգամ փողը հիմք չէ` այս սարսափ ֆիլմում նկարահանվելու համար: Թուրքերը մեզ այնպիսի դրության մեջ են դրել, որ մենք այլեւս չենք կարող այստեղից փախչել: Հուսով եմ, որ կկարողանանք մեր ձեռքերով եւ ոտքերով վերադառնալ»,- ասել է նա:

WhatsApp-ում նրա գտնվելու վայրը ցույց է տվել առաջնագիծը` Ղարաբաղից դեպի արեւելք, ադրբեջանական Ահմեդալիլար գյուղի մոտ եւ Իրանի հետ սահմանից ոչ հեռու:

Իբրահիմը թուրքամետ սիրիական զինված «Սուլթան Մուրադ» խմբավորման անդամ է: Նա ասաց, որ երեք շաբաթ առաջ իրենք սկսել են կամավորներ հավաքել` Ադրբեջանում թուրքական օպերացիաների համար: «Մեզանից շատերը հրաժարվեցին, երբ տեսան, թե ինչ է պատահել Լիբիայում [թուրքական միջամտության] ընթացքում,- ասաց Իբրահիմը:- Բայց ես կարծում էի, որ կարող եմ գումար աշխատել, որպեսզի ընտանիքս ապրի ձմռանը»: Ինչպես եւ Ադրբեջանի դեպքում, Թուրքիան հազարավոր սիրիացի վարձկանների է վճարել` Լիբիայում Տրիպոլիի զինյալներին աջակցելու համար արեւելքում գտնվող Լիբիայի ազգային բանակի դեմ: Իբրահիմին հակամարտության սկսվելուց երեք օր առաջ եռամսյա պայմանագիր եւ ամսական 8000 թուրքական լիրա (1300 դոլար) էր առաջարկվել: Նրա խոսքով` գրանցվելուց հետո իրեն Քիլիս ռազմական սահմանակետով տեղափոխել են Գազիանթեփ, ապա` Անկարայի տարածքով առեւտրային չվերթով Բաքու: Իբրահիմի գնահատականներով` Սիրիայից շուրջ 3000 վարձկան է կռվել Ղարաբաղում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից: «Նրանք մեզ սնունդ, ռազմական համազգեստ, դիպուկահար հրացաններ եւ հակատանկային հրթիռներ տվեցին, բայց մենք ուժեղ կրակահերթի տակ ենք,- ասաց նա:- Միայն ուրբաթ օրը մենք վեց մարդ կորցրեցինք, 30-ը վիրավորվել է, և նրանց ստիպված էին տեղափոխել Բաքու»:

Անցյալ հանգստյան օրերին հայտնի դարձավ հակամարտության ընթացքում սիրիացի առաջին երկու զոհերի մասին: Երկու զինյալներն էլ, որոնք գրանցված են Սիրիայի ազգային բանակի հետ կապված «Ալ-Համզա դիվիզիայում» եւ ծնունդով Հոմսի շրջանից էին, սպանվեցին անցած կիրակի հայկական զորքերի կողմից: Մարդու իրավունքների սիրիական դիտարանի գնահատմամբ` սպանվել է առնվազն 107 վարձկան Սիրիայից, եւս առնվազն 30-ը վիրավորվել են: Համիդը պնդում է, որ սեպտեմբերի 18-ից մոտ 15 մարդ է ուղարկել է Լեռնային Ղարաբաղ: «Նորակոչիկները հավաքվում են Թուրքիայի հետ սահմանին գտնվող Հավար Քիլիս օպերատիվ կենտրոնում»,- ասաց նա:

«Նրանք հիմնականում սիրիական ընդդիմության զինված խմբավորումների երկու խմբակցություններից են` Սուլթան Մուրադ բրիգադից եւ Ալ-Համզա դիվիզիայից, սակայն նրանց թիվն ավելանում է:: Ամեն օր նոր ավտոշարասյուն է մեկնում»: Համիդն ասաց, որ կամավորների պակաս չկա: «Ասվել է, որ  նրանք ռազմական կամ ռազմավարական նշանակության թիրախներ են պահպանելու, ինչպիսիք են նավթահանքերը, եւ որ նրանք որպես միջանկյալ ուժ են ծառայելու»,- ասում է նա: Անցյալ ուրբաթ «Ջայշ ալ Իսլամ»-ից 200 մարդ առանց իրենց հրամանատարներից թույլտվություն ստանալու հրաժարվել էր Սիրիայից` հօգուտ «հայերի» դեմ կռվելու, The National-ին հայտնել է աշխարհազորի առաջնորդներից մեկը: Թուրքիայի հետ կապված սիրիական խմբավորումներից որոշները Լիբիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո չէին ցանկանում աջակցել այս նոր ռազմական օպերացիան:
Մի քանի հազար մարդ Թուրքիայի կողմից ուղարկվել էր այս տարվա սկզբին` Լիբիայի ազգային համաձայնության կառավարության կողմից կռվելու համար: Սակայն նրանք ստացել էին խոստացված գայթակղիչ բոնուսների միայն մի մասը եւ նետվել էին ավելի վտանգավոր առաքելություններին:
Համիդն ասաց, որ 200 զինյալից, որոնց հետ նա գնացել է Լիբիա, վերադարձել է միայն մոտ կեսը: Մնացածը զոհվել կամ ծանր վիրավորվել են: Ընտանիքները դեռ սպասում են Անկարայի խոստացած փոխհատուցմանը: Չնայած վտանգին, Համիդի խոսքով, որ հավաքագրողներին դժվար չի լինի համոզել նոր մարտիկներին: Աղետներն ու աղքատությունը սիրիացի փախստականների ճամբարներում շատերին են ստիպում փորձել իրենց բախտը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ